Posted in 2023-2024 ոստարվա նախագծեր, Սեբաստացու օրեր

«Սեբաստացու օրեր» նախագիծ․ կրթահամալիրի տոն

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 1-30

«Սեբաստացու օրեր». կրթահամալիրի տոն ստուգատեսը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Նախագծի նպատակը և խնդիրները՝

  • ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում:
  • ուսումնական նյութերի ստեղծում, հրապարակում բլոգում։
  • տոնին պատրաստվելու կարողություն։
  • հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
  • ռադիոթողարկման պատրաստում։
  • բանավոր խոսքի զարգացում:
  • ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում։
  • մեդիահմտությունների զարգացում։

Գործունեություն`

  1. Ո՞վ է Մխիթար Սեբաստացին /google որոնողական համակարգի օգտագործում /:
  2. Պատումներ «Ինչպես դարձա սեբաստացի», «Իմ դպրոցի հրաշալիքները»,  «Իմ սեբաստացի ընտանիքը», «Սեբաստացի իմ ընկերները»։
  3. Հարցազրույցներ տարատարիք սովորողներից՝ Ու՞մ անունն է կրում կրթահամալիրը, որո՞նք են կրթահամալիրի դպրոցները, ո՞վ է Մխիթար Սեբաստացին, ի՞նչ կփոխեիք, կավելացնեիք կրթահամալիրում։
  4. Շնորհավորանքներ, հրավերք տոնի առթիվ։
  5. Թթուդրիկ․ նախագիծ
  6. Ուսումնական մառան․ պատրաստում ենք չիր և շարոց
  7. Համագործակցային մարզատոն․ Մարզական հանդիպում
  8. Տոնական ռադիոեթեր՝ «Ես սեբաստացի եմ»
  9. Տեխնոլոգիական աշխատանք՝ արտադրությամբ ուսուցում․ պատրաստում ենք կավե ափսե
  10. Գեղարվեստը կրթահամալիրում․ Աշնան օրեր․ համերգ- ցուցադրություն

Ամփոփում՝
Սեբաստացու օրեր․ իմ դպրոցը և դպրոցի հրաշալիքները
Թթուդիկ
Պատրաստում ենք շարոց
Մարզական հանդիպում․ Մարիամ Մանասյան և ընկերներ
Գեղարվեստը կրթահամալիրում՝
Համերգ- ցուցադրություն
Աշխատում ենք կավով. պատրաստվում ենք ցուցահանդես- վաճառքին
Պատրաստվում ենք ցուցահանդես-վաճառքին․ փաթեթավորում ենք խնձորի և արքյանարնջի չիրն ու շարոցը մեր ձեռքերով

Leave a comment