Posted in Ուսումնական մառան, Սեբաստացու օրեր

Ուսումնական մառան․ պատրաստում ենք չիր և շարոց

Մասնակիցներ՝ 3-3 դասարանի սովորողներ
Ժամանակահատված՝ 6.11- 30.11

Նպատակը՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մանր մոտորիկայի զարգացում
  • ծանոթացում ավանդական տոնական աղանդերի տեսակներին
  •  մաթեմատիկական հմտությունների զարգացում
  • խոհանոցային հմտությունների զարգացում

Խնդիրները՝ 

  • ինչպես մաքրել միրգը,
  • ինչպես թելել ասեղը,
  • ինչպես շարել ընկույզը թելի վրա,
  • ինչպես կախել թելի վրա
  • ինչպես, որտեղ կախել,
  • ինչպես չորացնել շարոցը,
  • ինչպես կտրտել միրգը

Մայրենի՝

Համացանցից դուրս գրել.

օգտակար հատկություններ արքայանարինջի և խնձորի վերաբերյալ, չրերի և չորացված բանջարեղենի վերաբերյալ տեղեկույթ:

Հորինել երևակայական պատմություններ օրվա հերոսների մասին՝ արքայանարինջի, խնձորի, ընկույզի:

Մաթեմատիկա՝

Կշռում ենք միրգը և բանջարեղենը:
Կշռում ենք կլեպները և հաշվում ինչքա՞ն թափոն եղավ:

Կազմում ենք խնդիրներ՝ կշիռի, քանակի վերաբերյալ:

Արդյունք՝
Պատրաստում ենք խնձորի և արքայանարջի չիր և սովորում զանգվածի չափման միավորները
Պատրաստում ենք համեղ շարոց
Փաթեթավորում ենք մեր պատրաստած չիրն ու շարոցը

Leave a comment