Posted in Համագործակցային նախագիծ, Մարզական ստուգատես

Մարզական հանդիպում

Օր՝ 16․11․2023

Ժամը՝ 10։10-11։00

Վայրը՝ Արևելյան դպրոցի մարզասրահ
Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան դպրոցի 3-3 դասարանների սովորողներ
Պատասխանատուներ՝ Մարիամ Մանասյան, Վարսիկ Աթոյան

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական, էստաֆետային խաղեր

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Բուլավաներ
  • Օղակներ
  • Գնդակներ

Խաղ 1
Խաղացողները բաժանվում են 2 թիմի: Նստում են գորգին՝ շարվելով իրար հետևից: Գնդակը գլխի վրայով անցկացնելով փոխանցում են մինչև շարքի վերջը: Վերջին մասնակիցը վերցնում է գնդակն ու վազում շարքի սկիզբը և նորից փոխանցում գնդակը շարքի վերջ: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում շարքին:

Խաղ 2
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը բռնած վազում են բուլավաների արանքով և տանում դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Խաղ 3
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, ինքնագլորներով անցնում են բուլավաների արանքով, շրջանցում 5-6 մետր հեռու դրված բուլավան և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Խաղ 4
Երկու թիմերին կանգնեցնում ենք մեկնարկի գծի մոտ: Յուրաքանչյուր թիմի դիմաց դրվում են ուղղահայաց դիրքով 5 օղակներ: Հրահանգից հետո առաջին կանգնած խաղացողները վազքով անցնելով բոլոր օղակների միջով, շրջանցում են կանգնակը, վերադառնում նույն ձևով էստաֆետան տալիս հաջորդ խաղացողին: Եվ այսպես հաջորդաբար մինչև վերջ:

Արդյունք՝
Մարզական հանդիպում․ Մարիամ Մանասյան և ընկերներ

Leave a comment