Posted in Ազատության գույներ և ազդեցություն

Ազատության գույներ և ազդեցություններ. նախագիծ

1904 թ. ես սկսեցի ստեղծագործել, իսկապես ստեղծագործել: Իմ նկարները իրականության և ֆանտաստիկայի արդյունք էին. իրականություն, քանի որ ես նկարում էի, այն ինչից տպավորվել էի և տեսել ճամփորդելուս ընթացքում, և ֆանտաստիկա, քանի որ ես տեսածս համապատասխանեցնում էի երևակայությանս
Սարյանը՝ իր գործերի մասին 

 

«Ազատության գույներ և ազդեցությունններ» ուսումնական նախագիծը ներառում է արվեստի ճյուղեր ու ոլորտներ, որոնց մեջ կարելի  է գույներ, հնչյուններ, ազատություն տեսնել։ Նախագծի ընթացքում՝ Նկարիչների և իրեց գործերի ճանաչում ,այցելություն թանգարաններ, նկարչական պլեներներ տարբեր միջավայրերում:

Նախագծի մասնակիցներ՝ 2-1 դասարան

Տևողություն՝ երկարաժամկետ

Նպատակ՝
  • Ճանաչում հայտնի նկարիչներին և իրենց գործերին
  • Ստեղծագործական և երևակայության զարգացում գույների, թղթերի, պատկերների միջոցով
  • Գույների ընկալում և ստացում
  • Սովորողների իմացած գիտելիքների զարգացում, ամրապնդում թանգարանային միջավայրում
  • Սովորողների մոտ  թանգարաններ այցելելու մշակույթի, կուլտուրայի ձևավորում։
Խնդիրներ՝
  • Խմբով և ինքնուրույն աշխատելու կարողությունների զարգացում։
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Միջավայրում շփվելու,համագործակցելու կարողութունների զարգացում

Նախագծի ընթացք՝

Յուրաքանչյուր սովորող, մի նկարչի գրծերից՝ իրեն դուր եկած նկարը ընտրում է և պատմում:

Օգնող հարցեր՝

Ի՞նչ ես տեսնում նկարում:

Ինչպիսի՞ զգացմունք, հիշողություն է առաջացնում, նկարը դիտելիս:

Ինչո՞ւ նկարը հավանեցիր:

  • Այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան,ծանոթացում Սարյանական գույներին:
  • Քարտեզի գծագրում՝ փողոցների իմացություն
  • Կոմիտասի հնչյունների ներքո Սարյանական գույներով նկարչական պլեներ:
  • Այլընտրանքային նկաչություն՝«Ազատության գույներ»
  • Տեսածը համապատասխանեցնել երևակայության հետ և գույներով տալ թղթին:

Արդյունք՝

Գույների ազատությունը

Leave a comment