Հաշվետվություն

Ապրիլ ամսվա կատարած աշխատանքներս՝

«Ձոն» նախագիծ

Լողուսուցում ամենշաբաթյա

«Ծաղկազարդ և Զատիկ» նախագիծ

Մեր հորինուկները՝ «Թարս հարցեր, թարս պատասխաններ»

Ուսումնական գարուն նախագիծ՝ ամփոփում

Մեդիաուրբաթի մասնակցություն՝ մեր սրտի գարունը Ձեզ

Քանդակի դպրոցի հաճախում և իմ առաջին քանդակը

Մեր հեծանվավարությունը

Աշխատակարգ 29.04- 03.05

Ապրիլ 29, եկուշաբթի

Առավտյան ընդհանուր պարապմունք

1. Ընտրությամբ գործունեություն
• Մարմնակրթություն
• Երգ
• Խեցեգործություն
• Մաթեմատիկա
2. Իմացումի հրճվանք.մաթեմատիկա
• Բանավոր խնդիրների կազմում` անգամ մեծ,անգամ փոքր հասկացությամբ
• Եռանիշ թվի նկարագրություն, համեմատում

• Միանիշ թվերի բազմապատկում,2,3,4,5,6,7,8,9-ի բազմապատկում և բաժանում,

3. Իմացումի հրճվանք.մայրենի Դոնալդ Բիսեթ «Փիլիսոփա Բլոճը և մյուսները»

4.Երաժշտություն.երգերի ուսուցում
5. Օտար լեզու
• Անգլերեն
• ՌուսերենRead More »

Իմ առաջին քանդակը

Երբ լսեցի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի բացման մասին,ինքս մասնակցության հայտ ներկայացրի՝ սովորելու համար: Իմ մեջ անընդհատ փնտրում եմ ստեղծագործելու, նոր մոտեցումներով հանդես գալու ունակությունը: Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը նոր ոգեշնչող ուժ է ինձ համար: Աշխարհն ընկալում ես այլ կերպ: Ամեն ինչ յուրովի և այլ տեսանկյունից ես սկսում նայել: Առաջին այցելությունը Վիգեն Ավետիսի հետ շատ անմիջական և ստեղծագործական էր: Տարբեր քննարկումներ եղան «գեղեցիկի» շուրջ, տարբեր աշխարհհայացքներով մարդկանց տեսակետ լսելը մի տեսակ մտահորիզոնդ ավելի է լայնացնում, միտքդ՝ ավելի պայծառացնում:

Նկարելուց այդքան էլ չեմ փայլում, բայց որոշեցի մտնել այդ «գետը»: Մեզ տրված էր էսկիզ անել, ինչ մտքիդ այդ պահին գալիս էր: Միջավայրը, որտեղ մենք անցկացնում էինք պարապմունքը, շատ տրամադրող էր: Նշեմ, որ կարևորագույն բաներից մեկն եմ համարում միջավայրը: Քանդակի դպրոցի պարապմունքներից մեկը: Ամենուր սովորողների աշխատանքներ է դված, նայում ես ու ակամայից անընդհատ մտքեր են գալիս, որն էլ ինձ համար աշխատանքի սկիզբ դարձավ: Աշխատանքս սկզբից մի տերևի պատմություն էր, հետո ընթացքում անընդհատ փոխվելով մեկ ձուկ,մեկ նորից տերև, չէի կողմնորոշվում՝ վեջնական ինչ եմ ուզում: Անընդհատ աշխտելով ես բացահայտում ինքդ քեզ՝ նոր մոտեցում, նոր միտք ստեղծելով: Մանկավարժական քանդակի դպրոց՝աշխատանքի ընթացք:

Մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ ամեն հնգշաբթի 14:20 րոպեին Արևմուտքից դեպի Հյուսիս ենք հասնում ես, Ծաղիկն ու Զառան: Ճանապարհը ընկալելով, որպես մարմնամարզական գործունեություն:

Ամեն անգամ աշխատանքիս նայելով ուզում եմ հասկանալ՝ իրենից վերջնական ինչ կստացվի: Սկզբից աշխատանքս անշունչ էր, մի տեսակ չէր խոսում, ասելիք չուներ, սակայն, Վիգեն Ավետիսի խորհուրդները կիրառելով աշխատանքիս մեջ, կարծես թե շունչ տվեցինք: Ինչքա՜ն կարևոր է ուսուցչի տեղին խոսքն ու օգնությունը:

Քանդակի դպրոցն ինձ համար կարծես թե կյանքի մի նոր ճյուղ է բացում: Երբ նայում ես մակավարժական տեսանկյունից, շատ պետք են էսպիսի ուսումնական գործունեությունները, որպեսզի մարդ տեղում չդոփի, անընդհատ կատարելագործվի, աշխատի իր վրա: Շնորհակալ եմ տիար Բլեյանից՝ մեր ամենաուսուցչից, այսպիսի հնարավորություն ընձեռելու համար:

Բլեյան կրթական բաց ցանցի լաբորատորիա

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ապրիլի 26-27

Հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման ցանցային կազմակերպման բաց հավաք

Աշխատակարգ 

Ապրիլի 26՝ հեղինակային կրթական ծրագրերի ֆիզիկական և մեդիա միջավայրեր, ծրագրի մշակման, իրականացման և տարածման կազմակերպում

Արևմտյան դպրոց

8:45—  Հյուրերի ընդունում, գրանցում, Արևմտյան դպրոցում (Աստղիկ Արսենյան, Մայրանուշ Համբարձումյան)

9:00-9.15- Ընդհանուրպարապմունք՝ Պատասխանատու՝Սեդա Թևանյան

9։20-12։00՝ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական օրացույցով, նախագծային, բլոգային ուսուցման բաց պարապմունքներ կրթահամալիրի Արևմտյան դպրոցում

Ուսումնական հարթակներ՝

  • Ավազե հրապարակ
  • Ֆուտբոլի դաշտ
  • Ջերմոց
  • Մառան
  • Ագարակ
  • Քարափ-բարձունք

Օրակարգը ըստ դասավանողների ՝

Read More »

Ուսումնական ագարակ

Հերթական այցելությունը ուսումնական ագարակ: Այս անգամ ուսումնասիրում էինք շներին, բադերին, սագերին, հավերին: Ուշադիր զննում էինք նրանց: Կազմում էինք բանավոր խնդիրներ և լուծում: Բաժանվել էինք խմբերի: Յուրաքանչյուր խումբ հորինում էր խնդիրը, իսկ մյուս խումբը լուծում այն: Ագարակը ինչպես միշտ լի էր ուսումնական խմբերով: Մենք նույնպես միացանք խմբին, որենք տնկում էին խաղողի տնկիներ:

Ախատակարգ 22.04- 26.04

Ապրիլ 22, երկուշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք

1. Ընտրությամբ գործունեություն
• Մարմնակրթություն
• Երգ
• Խեցեգործություն
• Մաթեմատիկա
2. Իմացումի հրճվանք.մաթեմատիկա
• Զատկական խնդիրների կազմում` անգամ մեծ,անգամ փոքր հասկացությամբ
• Երկնիշ թվի նկարագրություն, համեմատում, կարգային անցումով գումարում
• Չափումներ

• Միանիշ թվերի բազմապատկում,2,3,4,5,6,7,8,9-ի բազմապատկում և բաժանում

3. Իմացումի հրճվանք.մայրենի Դոնալդ Բիսեթ «Պահմտոցի»

4.Երաժշտություն.Զատկականերգերի ուսուցում
5. Օտար լեզու
• Անգլերեն
• Ռուսերեն

Read More »