Խաղից – թատրոն. նախագիծ

Ժամանակահատված՝ 13.05- 17.05

Նպատակ՝ Հորինում ենք Թումանյան + Ռոդարի պատմություն և այն վերածում թատրոնի մեր ստեղծած տիկնիկներով:

Խնդիրներ՝                                           

  •  ստեղծագործական երևակայության զարգացում

  • բանավոր խոսքի զարգացում

  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում

  • ինքնուրույն և խմբով աշխատելու կարողությունների զարգացում

  • ուշադրության, կողմնորոշվելու, կենտրոնանալու  կարողությունների զարգացում

  •  միջավայրում շփվելու, համագործակցելու կարողությունների զարգացում

  • Ռոդարի և տեխնոլոգիա- հեքիաթների հերոսների պատրաստում թափոններից, կտորից տիկնիկների պատրաստման հմտություն

Ի՞նչ է նախատեսվում անել. կազմակերպվելու է խաղային դաս։ Դասը անցակցվելու է  թումանյանական և ռոդարիական մոտիվներով, 4 հոգանոց խմբերով, մասնակիցների ընդհանուր քանակը` 24 հոգի։ Խաղային դասը բաժանվելու է փուլերի, այդ փուլերն անցնելով մասնակիցները կհավաքեն միավորներ:

  • Փուլ 1: Ընթերցում, ընկալում: Յուրաքանչյուր խմբին տրվում է մեկ բանաստեղծություն Թումանյանից, որը պետք է ընթերցեն: Այստեղ կարևոր է տեքստի հասկանալը։

  • Փուլ 2: Թումանյան + Ռոդարի: Յուրաքանչյուր խումբին հանձնարարված բանաստեղծությանը պետք է Ռոդարիական հնարք ներմուծելով, ստանա պատմություն:

  • Փուլ 3: Ստեղծագործության պատկերում, ստեղծագործում։ Մասնակիցները նախապես իրենց հետ բերում են լարեր, կոճակներ, քարեր, թելեր, կտորներ ինչպես նաև տաք սոսինձ կամ էլ էմուլսիա։ Խմբերն իրենց հորինած պատմվածքի հիման վրա ստեղծում են կերպարներ։ Ինչպես նաև գրում են փոքրիկ նկարագրություն կապված իրենց կերպարի հետ։ Շատ կարևոր է այն, թե ինչպես խումբը կներկայացնի իր կերպարին, ինչ կպատմի կերպարի մասին Փուլի տևողությույնը՝ 60 րոպե։

Արդյունք՝

Մեր ստեղծած հորինուկները