Ուսումնական ագարակ

Այսօր մենք՝ հերթապահ խմբով, բանջարեղենի մնացորդները տարանք ագարակ և կերակրեցինք մեր շատ սիրելի ձիերին: Շատ կարևոր աշխատանք: Նախ սկզբում սովորեցինք կշեռքով աշխատել և կշռել: Երկու դույլ էր, հերթով կշռեցինք: Ճանաչեցինք կշռաքարերը և իմացանք ինչքան է մեկ կշռաքարը: Դե իսկ կերակրելուց սկզբում վախենում էինք, իսկ հետո մի փոքր սովորեցինք: Կերակրելը մեծ ուրախություն է պարգևում երեխաներին: