Posted in Բարձունքի հաղթահարում

Բարձունքի հաղթահարում

CEC7AE97-80CC-4206-B7CC-DBD9423228B2

 

 

Նախագծի հեղինակ`Վարսիկ Աթոյան

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ, Արփինե Կոստանյան,երկարացված օրվա կազմակերպիչ`Մայրանուշ Համբարձումյան,ծնողներ

Բարձունքը`
Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր, Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք, ծովի մակարդակից 1970 մետր բարձրության  վրա է:

Արագածոտնի մարզ, Լուսագյուղ,«Թուխ Մանուկ» Մատուռ:

Երթուղին` Երևան- Ապարան-Լուսագյուղ-Թուխ Մանուկ

Ճամփորդության օրը`05.10.2018թ.,  

Մեկնում` 10:00

Վերադարձ`16:00

Նպատակը՝

  • Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում» նախագծին:
  • Այցելել Լուսագյուղի միջնակարգ դպրոցը, համատեղ իրականացնել «Հակաբացիլ Կոմիտաս»նախագիծը:
  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  արգելքները,դժվարությունները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝

Ճամփորդությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
• Թիմային  աշխատելու կարողությունների ձևավորում
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում

Նախագծի իրականացման փուլերը՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել, տեսածը, նկարել:

Անհրաժեշտ պարագաներ

  • սպորտային հագուստ, կոշիկ
  • տաք հագուստ
  • արևային գլխարկ
  • ջրաման, ջուր
  • բրդուճներ
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • ուսապարկ

Նախագծի իրականացումն ըստ գործունեության ոլորտների
Մայրենի
• Պատմել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին
Մաթեմատիկա
• Հաշվել, համեմատել, չափել շրջապատում հանդիպող առարկաները՝ ծառերը, բլուրները, լեռները,ցուցանակները և այլն,տարածքի,ժամանակի ընկալում

Ես և շրջակա աշխարհը
• Ճանաչել, ծանոթանալ տեղանքին (հյուսիս հարավ,արևելք արևմուտք), իրականացնել էկո աշխատանք,ճանաչում ծառատեսակների
• Ճամփորդական, արշավային կանոններ մշակել ու կիրառել
ՏՀՏ
• Ֆոտոխցիկի կիրառություն

  • Նախագծի իրականացման ընթացքը

 Ծանոթանում ենք ճանապարհին հանդիպած բնակավայրերի,լեռների,գետերի անուններին

Հաշվում ենք ճանապարհի տևողությունը`սկիզբ, ավարտ,բարձունքը հաշվում ենք քայլերով,չափումներ

Իրականացնում ենք տարածքի մաքրում

Հաղթահարում ենք դեպի «Թուխ Մանուկ» տանող ճանապարհը:

Խաղում ենք ազգային խաղեր

Իրականացնում ենք նկարչական պլեներ

Երգում, պարում ենք ազգային պարերգեր`իրականացնում «Անտիվիրուս Կոմիտաս»նախագիծը:

Ճանապարհի նկարագրություն

  1. Առաջին կանգառը Լուսագյուղ
  2. Ընդմիջում
  3. Քայլքով հաղթահարում ենք բարձունքը (ընթացքում էկո աշխատանք)
  4. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  5. Երաժշտական դադար- համերգ վանքի բակում. Կոմիտաս. «Հա՛յր մեր», «Կաքավիկ», «Արև, արև»«Երի,երի,երի ջան»
  6. Քայլքով իջնում ենք բարձունքը
  7. Այցելություն Լուսագյուղի միջնակարգ դպրոց. պարերգերի ուսուցում«Անտիվիրուս Կոմիտաս»
  8. Ընդմիջում
  9. Վերադարձ

Արդյունք`

Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում, ենթակայքում:

Եղանակը`

 

Տեղանքին ծանոթ եմ,եղել եմ ընտանիքով:Նախապես ձեռք եմ բերել պայմանավորվածություն Լուսագյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի`  Էդվարդ Բաղդասարյանի հետ:

Ամփոփում`

Նախապատրաստական աշխատանք`  ճամփորդության մասին

Բարձունքը հաղթահարված է

Պատմում է Մարիանուշ Համբարձումյանը

Մեր զգացողությունները  բարձունքի հաղթահարումից

Leave a comment