Posted in Ուսումնական ագարակ

Ուսումնական ագարակ

Ուսումնական ագարակը ինքնին սպասված ու ցանկալի է սովորողների համար: Երեխաների հրճվանքն ու սովորելը միավորվում է ագարակում:Այսօր` ձիերի խնամքը սովորողները իրենց ձռքերով իրականացրեցին:Ուշադիր ուսումնասիրում էին ձիու աչքերը,քիթը,բերանը,ատամները:Քննարկեցինք ձիերի խնամքի կարևոր պայմանները:

Posted in Ուսումնական ագարակ, Ուսումնական նյութեր

Ընթերցում և հորինում ենք ագարակում

Ագարակը շատ տրամադրող է ուսումնական գործունեություն իրականացնելու համար:Այսօր մեր բացօթյա ընթերցանությունը կայացավ   ագարակում:Սովորողների մի մասը խնամում էին ձիերին`հերթափոխով,մյուս մասը`կարդում և քննարկում Ղազարոս Աղայանի «Արևի Ճառագայթներ» հեքիաթը:Միջավայրը տրամադրող էր նյութը յուրացնելու,հորինելու,ստեղծագործելու համար:Իրական, կենդանի դաս ստացվեց,օրն էլ բարենպաստ էր և ավելի համոզիչ: