Դ.Բիսեթ

Շնորհկալությունը,ներեցեքը,խնդրեմը

Մի անգամ Խնդրեմը և Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկը սկսեց դժգոհել իր բախտից:
– Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:
Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:

-Ներեցեք, որտե՞ղ է արդարությունը, մյուս բոլոր բառերն հանգիստ ապրում են, իսկ մենք անդադար աշխատում ենք: Մեզ միշտ հիշում են՝ է՛լ շնորհակալություն, է՛լ խնդրեմ, է՛լ ներեցեք, նույնիսկ չեն թողնում հանգիստ քնենք:
– Շնորհակալություն, բայց արդարություն չկա,- համաձայնեց Շնորհակալությունը,- մեր փողոցում մի կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է՝ ասա շնորհակալություն՚:
Հաստատ գիտեմ՝ մինչև մեծանալը աղջիկը կմոռանա, թե ինչ է «շնորհակալությունը»:
– Խնդրեմ,- հոգոց հանեց Խնդրեմը,- ինձ էլ հանգիստ չեն տալիս, ավտոբուսում, փողոցում միայն լսում ես` փոխանցեք խնդրեմ, մեկ տոմս խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց ուժերս բոլորովին կորցրել եմ:
Խնդրեմը խոսելով հետ- հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության մեջքին:
– Օ ¯յ, ների՛ր ինձ:
– Ահա ՛, դու էլ,- բարկացավ Ներեցեքը,- չե՞ս կարող առանց ինձ յոլա գնալ:
– Ների ՛ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:
– Նորի՞ց, չէ պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով հանգստանալու: Կլողանանք, կխաղանք, և ոչ մի աշխատանք: Թող մի շաբաթ մարդիկ առանց մեզ դիմանան:
Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան, լսելով` ինչպես են բոլորը անդադար կրկնում իրենց անունները:
Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին ներվել, ասում էին` ներեցեք, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին՝ շատ շնորհակալ եմ, իսկ երբ ուզում էին լինել քաղաքավարի, ասում էին` խնդրեմ: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալու ժամանակ ունեին և ամեն տարի մեկ շաբաթով գնում էին ծով` հանգստանալու:

Ուսումնական տարվա սկիզբ

Նոր ուսումնական տարվա սկիզբը սկսեցինք օգոստոսի 30-ին:Օրը սկսեցինք եթուղիներին և սովորողներին դիմավորելով:Հանդիպումը շատ ջերմ էր ու կարոտած`գրկախառնությունն ամենուր էր:

Ընդհանուր պարապմունքն էլ միշտ իր տրամադրող ու հավես մթնոլորտը փոխանցեց բոլորիս:Ուրախ տրամադրությամբ էլ  բարձրացանք մեր նոր դասասենյակ,որը նոր միջավայր, նոր տրամադրություն էր ստեղծում:Երեխաներն անհամբեր սպասում էին իրենց ներկայացնեին`պատմեին իրենց մասին:Դե իսկ մարզական խաղեր երեխաները շատ են սիրում, և անմիջապես կազմակերպեցինք ընկեր Ծաղիկի սովորողների հետ:Օրն այնքան ուրախ տրամադրությամբ անցավ,որ ովորողները չէին ուզում տուն գնալ,երբ իմացան երթուղայինների ժամն է:

Ուսումնական տարվա մեկնարկ

Օրը՝ Օգոստոսի 30

ժամը՝ 09.00-12.00
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2-րդ դասարանցիներ, ծնողներ
Պատասխանատուներ՝ Ծաղիկ Գասպարյան,Վարսիկ Աթոյան

Ծրագրում՝

Առավոտյան ընդհանուր պարապմունք
Մարզատոն
Լող
Օրվա ամփոփում
Սովորողների ճանապարհում՝ 2018-2019 ուստարվա երթուղիներ, պատասխանատուներ

Մասնակիցները՝  շորտերով, դասարանական շապիկներով, սպորտային կոշիկներով, արևապաշտպան գլխարկներով, ուսապարկերում՝ ջուր, թաց և չոր անձեռոցիկներ:

Անհրաժեշտ պարագաներ՝մարզագույք (օղակներ, բուլավաներ, գնդակներ,դույլ,բաժակ)

Մարզական խաղեր՝

Խաղ 1 

Խաղահրապրակում շարքերի դիմաց դրված են օղակներ: Սովորողը, գնդակը բռնած , երկու ոտքերով թռնելով մի օղակից մյուսը՝ անցնում է ճանապարհը, գնդակը թողնում եզրագծի վերջնակետին և վերադառնում: Հաջորդ սովորողը նույնպես ցատկելով օղակների միջով`հասնում է գնդակին  և վերադարձնելով այն ,փոխանցում ընկերոջը և այդպես մինչև վերջին խաղացողը:

Խաղ 2 

Մասնակիցները բաժանվում են խմբերի։ Յուրաքանչյուր խմբի դիմաց դրված է ջրով լի դույլ ,իսկ եզրակետում դրված է դատարկ դույլ:Խաղի նպատակը նա է,որ մասնակիցը դույլից բաժակով ջուրը զգուշությամբ հասցնի եզրակետում դրված դույլի մեջ:

Խաղ 3 

Սովորողները կանգնում են շարքով: Սովորողներից երկուսը օղակը բռնած կանգնում են եզրակետի մոտ: Մյուս սովորողները, հերթականությամբ գնդակը խաղացնելով, հասնում են  օղակին և նետում գնդակը օղակի մեջ: Եզրակետից վերադառնում են  վազելով՝ գնդակը ձեռքին բռնած:

 

Օշոն երեխաների դաստիարակության մասին

Երեխային հարկավոր է ձեր սերը, ոչ թե ձեր օգնությունը: Երեխան կարիք ունի խնամքի ու խրախուսման, ոչ թե ձեր օգնության: Այն, ինչ դուք պիտի անեք՝  երեխային չխանգարելն է: Դուք պետք է երեխային սիրեք, տաք ձեր ջերմությունն ու ընդունեք նրան այնպիսին, ինչպիսին ինքը կա:

Ցանկացած երեխայի իսկական դեմքը՝  Աստծո դեմքն է: Երեխաներն արժանի են ամենայն հարգանքի, որովհետև նրանք այնպե ՜ս թարմ են,  այնպե ՜ս անմեղ, այնպե ՜ս մոտ Աստծուն:

Մի՛ պարտադրեք կամ ստիպեք, որ երեխաները ձեզ հարգեն: Երեխաները ձեզ շատ ավելի կլսեն, եթե դուք` ինքներդ հարգեք նրանց:

Թո՛ւյլ տվեք, որպեսզի նրանք լինեն երեխաներ, որովհետև նրանք էլ երբեք չեն կարողանա վերադառնալ դեպի մանկություն: Մի՛ խանգարեք երեխային՝ երեխա լինել:

Կամքի ուժ և մեծ սեր է պահանջվում ծնողներից, որպեսզի իրենց երեխաներին ասեն՝  դու պետք է ազատ լինես մեզնից, ապավինի՛ր ինքդ քեզ: Ավելի լավ է սեփական սխալներն անել ու սովորել շնորհակալ լինել դրանց համար, քան հետևել ուրիշներին ու չսխալվել:

Սիրե՛ք ձեր երեխաներին և վայելեք նրանց ազատությունը, թողեք, որ նրանք սխսլվեն, հետո օգնեք նրանց հասկանալ՝  որտեղ սխալվեցին: Նրանց ասեք. «Սխալվի՛ր,  դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Սխալվելը սովորելու հնարավորություն է տալիս, բայց նույն սխալը մի՛ կրկնիր նորից ու նորից, որովհետև դա հիմարացնում է»:

Երեխաները կարող են հայտնվել այնպիսի իրավիճակներում, որը կարող է նրանց վնասել: Անգամ այդ դեպքում մի արգելեք նրանց, այլ բացատրեք: Մի՛ պարտադրեք, երեխային ընտրության հնարավորություն տվեք՝  նրանց բացատրելով իրադրության բարդությունը:

Երեխաները շատ զգայուն են և, եթե դուք նրանց վերաբերում եք պատշաճ կերպով՝  հարգանքով, նրանք պատրաստ են լսել, պատրաստ են հասկանալ: Ինքներդ ձեզ նրանց տեղը դրեք. նրանց հասակում դո՞ւք ինչպես կվարվեիք:

Ես կարող եմ հասկանալ ծնողների վախը՝ երեխան կարող է գնալ ոչ այն ուղղությամբ, բայց դա ձեր խնդիրն է: Ձեր երեխան չի ծնվել, որպեսզի անի այն, ինչը ձեզ է դուր գալիս և չանի այն, ինչը ձեզ դուր չի գալիս: Նրանք պետք է իրենց սեփական կյանքն ապրեն, և դուք պետք է ուրախանաք, որ նրանք ապրում են իրենց կյանքը, ինչ էլ որ լինի:

Աջակցե՛ք երեխային, որպեսզի իրականացնի իր  բոլոր բարի ձեռնարկումները: Ծնողները լույս աշխարհ են բերել նոր մեկի, ով չգիտի ոչինչ, բայց ունի ներուժ: Եվ, եթե այդ ներուժը չբացահայտվի, երեխան կմնա դժբախտ: Երեխաները երջանիկ կարող են լինել միայն այն ժամանակ, երբ լինեն այն, ինչն իրենք են ցանկանում լինել:

Բոլորը չեն կարող երկրի նախագահ դառնալ և իշխանություն ունենալ միլիոնավոր մարդկանց վրա: Բայց կարող է ամուսին դառնալ և իշխանություն բանեցնել կնոջ վրա: Կինը կարող է մայր դառնալ և իշխանություն բանեցնել երեխայի վրա, իսկ երեխան կարող է արջուկ ունենալ և իշխանություն բանեցնել խաղալիքի վրա…քարշ տալ սենյակի մի անկյունից մյուսը, մի լավ ապտակ հասցնել:  Իսկ, այ խեղճ արջուկի համար չկա մեկը, ում վրա իշխանություն բանեցնի: Ճիշտ այսպիսին է ավտորիտար հասարակությունը:

Եթե մենք ուզում ենք, որ վերանա բռնապետական հասարակությունը, ապա  երեխաներին  պետք է ազատ մեծացնենք: Նրանք ավելի հաճախ պետք է լսեն «այո», քիչ դեպքերում՝ «ոչ»: Այդ ժամանակ շատ ավելի մարդասեր հասարակություն կունենանք:

Աղբյուրը՝ Նունե Մովսիսյանի բլոգ

Ծնողական սեմինար

 

5B37C163-5507-4032-B67A-5F4FCD9EDC29

Հարգելի ծնողներ,օգոստոսի 29-ին ժամը`12:00 ին,հրավիրում ենք սեմինար-քննարկման:

Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2018-2019 ուսումնական տարի

  1. Բլոգը պիտի լինի հեշտ ընթեռնելի։
  2. Պարունակի տեղեկություններ՝
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
  • Մանկավարժական աշխատողի անուն-ազգանունը
  • «Իմ մասին» էջ՝ լուսանկարով, ինքնակենսագրության հղումով, ենթակայքի, «Դպիրի», սոցիալական ցանցերի էջերի, իր համակարգած նախագծերի-բլոգների հղումներով
  • Մի էջում՝ տվյալ ուսումնական տարվա իր սովորողների բլոգները (հղումներ)։

Read More »

Լողափնյա աշուն

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:Read More »

Աշխատանքային նախագիծ 03.09-07.09

ՈՒսումնական նախագծեր՝

Ես

Լողափնյա աշուն

Ստեզծում ենք խաղեր

Սեպտեմբերի 3, երկուշաբթի

09:00-09:15  Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05  Միջավայրի խնամք
10:10-10:55 «Ես» նախագիծ
11:00 -11:45 սեղանի խաղեր
11:50-12:35 «Լողափնյա աշուն»նախագիծ
12:35-12:50 Ընդմիջում
12:55-13:35  Մարզական խաղեր հեծանվավարություն

Սեպտեմբերի 4, երեքշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Բանավոր մաթեմատիկա
10:10-10:55` «Ես». նկարագրել-բնութագրել
11:00 -11:45`«Ստեղծում ենք խաղեր» նախագիծ
11:50-12:35` Ուրախ օտար լեզու
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` «Լողափնյա աշուն» նախագիծ

Սեպտեմբերի 5, չորեքշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` «Ես». իմ զգայարանները
10:10-10:55`Ուրախ օտար լեզու
11:00 — 11:45`Մարզական խաղեր
11:50-12:35` բացօթյա ընթերցանություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` «Լողափնյա աշուն» նախագիծ

Սեպտեմբերի 6, հինգշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա. բանավոր հաշիվ
10:10-10:55`Ուրախ օտար լեզու
11:00-11:45`Աշխատանք paint ծրագրով
11:50-12:35` բացօթյա ընթերցանություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` «Լողափնյա աշուն» նախագիծ

Սեպտեմբերի 7, ուրբաթ

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Ուրախ օտար լեզու
10:10-12:35`զբոսանք բակում և ընթերցանություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` «Լողափնյա աշուն» նախագիծ