Posted in Տեխնոլոգիա, Ցուցահանդես-վաճառք, Ծառզարդար և զատիկ նախագիծ

Ցուցահանդես- վաճառք. տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ ապրիլի 4

ժամը՝ 11:00

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 3-3 դասարանի սովորողներ

Ցուցահանդես վաճառքին սովորողները կներկայացնեն կախազարդ՝ կավե ձվիկներ:

Posted in Ձմեռային ճամբար, Ուսումնական նախագծեր, Տեխնոլոգիա, Ազգագրական փառատոն

Սովորում ենք ազգային զարդանախշերը

Սովորողների հետ զրուցեցինք ազգային զարդանախշերի մասին: Համացանցից դուրս հանեցինք և ուսումնասիրեցինք զարդանախշերի օրինակներ: Ստորև սովորողների ուսումնասիրությունները՝

Էվելինա Թորոսյան՝ Զարդանախշերը նորաձևության մեջ

Նատալի Կարապետյան՝ Ազգային զարդանախշեր

Մայրա Զարգարյան՝ Հայկական զարդանախշեր

Սառա Հովսեփյան՝ Հայկական զարդանախշերով ասեղնագործություն

Անգելինա Մանուկյան՝ Ազգային զարդանախշերը նորաձևության մեջ

Տաթև Թադևոսյան՝ Հայկական զարդանախշեր

Դանիել Ամբարյան՝ Ազգային զարդանախշ

Լևոն Ղազարյան՝ Ազգային զարդանախշերը գորգերում

Գրիգոր Արքելաթյան՝ Ազգային զարդանախշ

Posted in Տեխնոլոգիա, Ամանորն ու մենք

Նամակ Ձմեռ Պապիկին

Արամ Անանյան

Բարև, սիրելի՛ Ձմեռ պապիկ։ Քեզ գրում է Արամ Անանյանը։ Հուսով եմ, որ ընդամենը մի քանի օրից մենք կհանդիպենք, քանի որ ես շատ եմ սպասում քո գալուն։ Ես ուզում եմ, որ այս տարի  շա՜տ ձյուն գա ու մեր շուրջը ծածկվի սպիտակ, փափուկ ձյունով։ ՈՒ ուզում եմ մեծ նաուշնիկներ և VR ակնոցներ  ու ֆուտբոլի քարտ․ էս էլ իմ ուժերը՝ скр.80 уд.82 прд.81 дрб.80. заш.79 физ90:
Սիրով՝ Արամ Անանյանից

Էրիկ Քոչարյան
Սիրելի’ Ձմեռ Պապ, ես այս տարի շատ լավ եմ պահել ինձ, ցանկանում եմ,որ մեր երկրին բերես խաղաղություն, բարի մարդիկ ավելի շատանան և բոլորը հավատան քեզ և հրաշքներին:
Սիրով` Էրիկից:

Էվելինա Թորոսյան
Սիրելի՛ Ձմեռ Պապիկ, ես՝ Էվելինաս շատ կուզեի, որպեսզի դու այս տարի գաս ավելի առատությամբ և ծիծաղով։ Ես այս տարի կուզեի, որ դու ինձ համար բերես բարություն, սեր և, որ իմ սիրելի փոքրիկ քույրիկը հետ գա ԱՄՆ-ից, իսկ մայրիկս շատ շուտ լավանա։ Բայց քեզ համար, ես լավ նորություն ունեմ, ես հավատում եմ, որ դու գոյություն ունես։
Քո սիրելի թոռնիկ՝ Էվելինա Թորոսյանից

Սառա Հովսեփյան
Բարև, Ձմեռ Պապ, ես այս տարի քեզ շատ էի սպասում։ Որովհետև դու բերում ես շատ նվերներ և շատ հրաշքներ։ Դու երկրորդ ամենամեծ հրաշքն ես։ Որովհետև դու կարող ես բերել գրեթե ամեն ինչ։ Ես շատ եմ ուզում, որ աշխարհում մի մեծ հրաշք կատարվի։ Դա այն է, որ աշխարհը բարի դառնա, ոչ ոք իրար թշնամաբար չվերաբերվեն, բոլորը սիրեն իրար։ Ես քեզնից խնդրում եմ բարություն և սեր մտնի մեր աշխարհ։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ նվեր ինձ կգա, կարևորը դու սեր բերես։ Ես քեզ հավատում եմ, որ դու կարող ես սեր բերել։ Նաև ես քեզնից ուզում եմ իսկական կատու։ Ուզում եմ՝ ին ծնողներին մի քիչ փող գա։
Սիրով՝ Սառա Հովսեփյանից

Հայկ Քեյան
Բարև, սիրելի Ձմեռ Պապ ջան: Ես ուզում եմ, որ դու մեր աշխարհին խաղաղություն, բարություն բերես։ Կցանկանայի մարդիկ լինեն առողջ, բարի ուրախ։ Վատ բաներ չլինի, կենդանիները առողջ լինեն։
Սիրով՝ Հայկից։ 

Դանիել Ամբարյան
Սիրելի՛ Ձմեռ Պապիկ: Ես ցանկանում եմ, որ ինձ համար դուք նվիրեք Play station 5, իսկ խաղը լինի FNAF 9: Ձմեռ Պապիկ, իսկ դու գիտեի՞ր, որ ես հավատում Եմ երազանքներին: Իսկ երազանքների 2-րդ տեղը գտնվում ես դու:
Դանիելից Ձմեռ Պապիկին

 Գրիգոր Արքելաթյան
Բարև, Ձմեռ Պապիկ: Ես կուզենայի, որ այս տարի բոլորի երազանքները կատարես: Մեկ էլ կցանկանայի, որ ձյուն գա ու բոլոր բարի ու խելոք մարդկանց երազանքները կատարվեն: Նաև կուզենայի, որ բոլոր երկրներն իրար դեմ չպատերազմեն: Ես կուզենայի խաղալիք բոուլինգ, VR, MINDA GO լեգո:
Սիրով՝ Գրիգորից

Անի Դաշյան
Բարև, սիրելի Ձմեռ Պապ ջան։ Ես քեզ մաղթում եմ լավ ճանապարհ, զգուշություն ու համարձակ լինես։ Ես քեզնից խնդրում եմ երգող շուն ու կատու, բարություն, շատ բարի մարդիկ  լինեն աշխարհում, գնդակ և փոքրիկ տիկնիկ։ Ես, նաև ուզում եմ, որ դու հրաշք կատարես և բոլոր չար մարդկանց բարի դարձնես և աշխարհը ավիլի մեծացնես քո հրաշքներով։ Քեզ լավ ճանապարհ։
Սիրով՝ քեզ սիրղ Անի Դաշյանից                     

Էլեն Սուքիասյան
Բարև, Ձմեռ Պապ: Քեզ գրում  է Էլենը: Ես այս տարի շատ լավ օրեր եմ ունեցել: Իմ մայրիկին եմ լսել, հայրիկիս և բոլոր մեծերին: Գիտեմ, որ դու ինձ հետևում ես: Ես ուզում եմ, որ դու ինձ բերես ձմեռային կոշիկներ, հետաքրքիր խաղ, փոքր գիրք և գեղեցիկ տպեր: Ձմռանը կհագնեմ կոշիկները, խաղը կխաղամ ընկերներիս հետ, գիրքը կկարդամ տանը, իսկ տպերը կօգտագործեմ միայն կպցնելու հմար: Ես, նաև կուզեմ իմ ծնողներին էլ լավ բաներ բերես՝ իրենց ցանկացած բաները: Ես չգիտեմ իրենք ինչ են ուզում: Քանի որ դու հետևում ես մեզ, դրա համար քեզ եմ ասում: Ես ուզում եմ իրենց ցանկացած բաները բերես: Նախապես շնորհակալ եմ:
Քեզ սիրող և հարգող Էլենից

Ագապե Ալիսա Սահակյան
Բարև,սիրելի՛ Ձմեռ Պապ: Ես շատ ուրախ եմ, որ իմ ցանկությունը կկատարես: Ես ուզում եմ, որ ինձ գեղեցիկ քսվելիք տաս և մի օր քեզ տեսնեմ:

Սիրով՝ Ագապե Ալիսայից, Ձմեռ Պապ

Մոնա Մխիթարյան
Բարև, Ձմեռ պապ, ես Մոնա Մխիթարյանն եմ։ Ես գիտեմ, որ այս տարի ինձ վատ եմ պահել, բայց էլ չի կրկնվի։ Այս անգամ կարող ես մեր մոլորակում լիքը-լիքը ձյուն բերես, ու իմ համար իրական «Леди баг и супер кот» մուլտֆիլմի «Ринаруж»-ի կախարդական շորը։ Հա, ու չմոռանամ ուզում եմ մի քանի օր քեզ հետ լինել։ Այդ ժամանակ իմ համար ամեն ինչ քո հետ լավ կանցնի։ Մեկ էլ ուզում եմ, որ մենք՝ իմ ընտանիքով շատ շուտ գնանք Ամերիկա, իմ մորեղբոր մոտ։ Հա, ու մեկ էլ ուզում եմ, որ ձեդան միշտ իմ կողքին լինի։

Նատալի Կարապետյան
Բարև, սիրիլի՛ Ձմեռ Պապ։ Ես շնորհավորում եմ քո նոր Տարին։ Գիտես, որ ես հավատում եմ հրաշքներին  ու ողջ տարի ես ինձ լավ եմ պահել և հուսով եմ, որ դու ինձ նվեր կբերես։ Ես քեզնից կցանկանամ փոքրիկ իսկական  շնիկ։ Ահա կնկարագրեմ իրեն՝  նա կունենա փոքրիկ պոչ, փափուկ մարմին, կարճ ականջներ և  գեղեցիկ թաթիկներ։

Քեզ շատ սիրող Նատալիից։

Posted in Ուսումնական մառան, Սեբաստացու օրեր, Տեխնոլոգիա, Քանդակը դեպի դասարան, Արտադրությամբ ուսուցում

Ցուցահանդես-վաճառք մեր ձեռքերով

Նախագծեր՝
Ուսումնական մառան․ պատրաստում ենք չիր և շարոց
Արտադրությամբ ուսուցում․ պատրաստում ենք կավե ափսե

Արդյունք՝

Պատրաստում ենք խնձորի և արքայանարջի չիր և սովորում զանգվածի չափման միավորները
Պատրաստում ենք համեղ շարոց
Փաթեթավորում ենք մեր պատրաստած չիրն ու շարոցը


Կավե ափսե մեր ձեռքերով՝ փուլ առաջին
Պատրաստվում ենք Ցուցահանդես- վաճառքին՝ փուլ 2-րդ

Ցուցահանդես վաճառք․Գեղարվեստը կրթահամալիրում Համերգ- ցուցադրություն

Posted in Ուսումնական մառան, Սեբաստացու օրեր, Տեխնոլոգիա, Արտադրությամբ ուսուցում

Համագործակցային նախագիծ

Պատրաստում ենք խնձորի և արքայանարջի չիր և սովորում զանգվածի չափման միավորները։

Գրետա Բակունցի և սովորողների հետ իրականացրինք համագործակցային նախագիծ՝ Զանգվածի չափման միավորներ։ Նախ խոսեցինք ինչ է զանգված, ինչո՞վ եք չափում զանգվածը, հետո նոր գործնական կիրառեցինք։ Չրին անհրաժեշտ մրգերը կշռեցինք, կեղևազատեցինք, կտրտեցինք։ Կշռեցինք նաև կեղևը, և հասկացանք, որ կշիռը նվազեց։