Posted in Ուսումնական նախագծեր, Ամանորն ու մենք

Ամանորն ու մենք

Մասնակիցներ՝ երրորդ դասարանցիներ

Տևողություն՝ դեկտեմբեր ամիս

Նպատակ՝

Սովորողներին մասնակից դարձնելով ամանորյա ծեսի նախապատրաստությանը, ներգրավելով խմբային աշխատանքներում,  ծանոթացնել հայկական և այլ երկրների ամանորի սովորություներին.

Խնդիրները

  • Զարգացնել ստեղծագործական կարողությունները
  • Զարգացնել տեղեկատվական աղբյուրներից օգտվելու կարողությունը:
  • Զարգացնել տեղեկույթում գլխավոր միտքը երկրորդականից տարբերակելու, առանձնացնելու, համառոտելու կարողությունները: 
  • Զարգացնել  P. point ծրագրով աշխատելու կարողությունները:
  • Զարգացնել նամակներ գրելու կարողությունները:
  • Զարգացնել  բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային):
  • Մասնակցել դասարանի, դպրոցի ձևավորման աշխատանքներին:
  • Պատրաստել ամանորյա խաղալիքներ, զարդեր, օրիգամի արվեստով տոնածառների պատրաստում:
  • Ձևավորել, զարգացնել շրջապատում, միջավայրում մաթեմատիկական գործողություններ տեսնելու, համեմատություններ կատարելու, օրինաչափություններ կռահելու կարողություններ:
  • Վերհիշել ամանորի մասին սովորած երգերը, սովորել նոր երգեր, պարեր:
  • Սովորել բարեմաղթանքներ ամանորի վերաբերյալ

Գործունեությունը

  • Հորինել պատմություն ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի, … մասին: Պատմությունը մուտքագրել, նկարազարդել, ֆիլմ կամ ռադիոնյութ պատրաստել:
  • Նամակներ գրել Ձմեռ պապիկին, ընկերներին:
  • Քարտեզի վրա գտնել այն երկրները, որտեղ Նոր տարին տոնում են գարնանը, ամռանը …, գտնել այն երկիրը, որտեղ ապրում է Ձմեռ պապը:
  • Որոնել տարեգաթա, ամանորյա բլիթներ պատրաստելու բաղադրատոմսեր: Դասարանում պատրաստել բլիթներ, գաթաներ, Ասիլ-Վասիլ:
  • Ուսումնասիրել դեկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումների աղյուսակը:
  • Պատրաստել կավե, թղթե, այլ նյութերից տոնածառի խաղալիքներ, ամանորյա զարդեր:
  • Կազմել խնդիրներ, առաջադրանքներ, խաղեր ամանորի թեմայի շուրջ:
  • Այցելել տիկնիկային թատրոն՝ ամանորյա ներկայացում դիտելու:
  • Սովորել ամանորյա երգեր և պարեր:

Ընթերցանության նյութեր՝

Ձյուն Գեղամ Սարյան

Պ․ Կոելիո՝ Սրինգ նվագող աղջիկը

https://w.soundcloud.com/player/?visual=true&url=https%3A%2F%2Fapi.soundcloud.com%2Ftracks%2F734152132&show_artwork=true&maxwidth=840&maxheight=1000&dnt=1

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Ամանորի և եղևնու մասին

Leave a comment