Posted in Ուսումնական աշուն

Ուսումնական աշուն

Մասնակիցներ`  3-3 դասարանի սովորողներ
Ժամանակահատված՝ 23.10-28.10

Նպատակը և խնդիրները`

  • Ներառել ընտանիքի անդամներին կրթահամալիրի նախագծերին՝ «Խնկոյանական օրերը» ընտանիքում
  • Շրջապատը հետազոտելու, եղանակի, օրվա փոփոխությունների դիտարկման կարողություն, ծառի, բույսի փոփոխությունների դիտարկում։
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում:
  • Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ։
  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունը

Աշխատանքային ուղղություններ

Լեզվագործունեություն՝
Փոքրիկ պատում գրի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ: Ներկայացնելով աշնան տրամադրությունըբնավորությունն ու գույներընմանեցնելով ու համեմատելով նրան տարբեր առարկաներիերևույթների ու մարդկանց հետ
Ըստ հետևյալ հարցերի:
1. Ինչպիսի՞ տրամադրություն ունի աշունը:
2. Ո՞ւմ կամ ինչի՞ ես նմանեցնում աշնանը:
3. Ինչպիսի՞ բնավորություն ու գույներ ունի աշունը տխրելիս, ուրախանալիս և ընդհանրապես:
Մաթեմատիկա՝
Աշնան ամիսներ օրեր,ժամ: Կազմում ենք խնդիրներ, օրերի ժամերի վերաբերյալ:
Գնացուցակով խնդիրներ։

Տեխնոլոգիա՝
Աշնանային տեսարաններ լուսանկարիր և բլոգումդ հրապարակիր: Աշխատանքը կատարիր Վիվալդիի «Աշուն» երաժշտությունը լսելով։

Աշնանային ընթերցարան՝ ընտրիր մեկ ստեղծագործություն և ներկայացրու հետաքրքիր մոտեցմամբ։
«Ագռավն ու աղվեսը» Աթաբեկ Խնկոյան
«Փեսացու մուկը»
«Մկների ժողովը»

Արդյունք՝

Ուսումնական աշուն․ ամփոփում

Խնկոյանական օրեր․ ամփոփում

Leave a comment