Posted in 2022-2023 ուսումնական տարի, Ուսումնական ամառ

Ուսումնական ամառ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Տևողությունը՝ հուլիսի 1 – օգոստոսի 30

Ամառային արձակուրդներին իրականացվող նախագծերն են՝

  • Ընթերցանություն
  • Ֆիլմի, մուլտֆիլմի դիտում

Կարդա վերը նշված գրքերից կամ ստեղծագործություններից:
Ընթերցածդ նյութերից քո ընտրությամբ ներկայացրո՛ւ բլոգում հետևյալ ուղղություններով՝

  • Ինչի՞ մասին էր:
  • Ովքե՞ր էին հերոսները:
  • Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրո՛ւ, նկարիր (Paint ծրագրով) :
  • Բլոգում մուտքագրի՛ր ամենահետաքրքիր մտքերը:
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից կամ պատմությունից:
  • Գիրքը կամ պատմությունը քեզ դո՞ւր եկավ, ի՞նչը կփոխեիր, կավելացնեիր:
  • Ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը կամ պատմություընը, որ քո ընկերիները ցանկանան այն կարդալ:

Մուլտֆիլմեր և ֆիլմեր՝ 

  1. Մանչուկն ու Կառլսոնը
  2. Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում` առջին մաս, երկրորդ մաս
  3. Բրեմենյան երաժիշտները
  4. Բուրատինոյի արկածները/ մուլտֆիլմ/
  5. Երեք ընկույզ Մոխրոտի համար
  6. Բուրատինոյի արկածները/ ֆիլմ/
  7. Չարլին ու շոկոլադի գործարանը
  8. Թոմ Սոերի արկածները
  9. Փոքրիկ արքայադուստրը

Սիրելի՛ սովորողներ, սիրով սպասում ենք նաև ձեր առաջարկած մուլտֆիլմերին և ֆիլմերին:  Առաջարկները հրապարակե՛ք ձեր բլոգներում, հղումն ուղարկե՛ք ինձ և ձեր ընկերներին: Նշված ֆիլմերն ու մուլտֆիլմերը դիտելուց հետո՝ հրապարակի՛ր քո բլոգում և փոքրիկ պատում գրի՛ր քո տպավորությունների մասին: Հին ֆիլմերն ու մուլտֆիլմերը համեմատի՛ր այժմյան ֆիլմերի և մուլտֆիլմերի հետ: Գտի՛ր մի քանի տարբերություն և արտահայտի՛ր քո վերաբերմունքը:

Արդյունքներն անպայման հրապարակի՛ր քո  բլոգում։

Ուսումնական ամառ ամփոփում

Leave a comment