Posted in Ձմեռային ճամբար, Ազգագրական փառատոն

Ձմեռային ազգագրական փառատոն 2023

Ձմեռային ազգագրական փառատոն 2023

Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 9-31. 2023թ.

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի վեցերորդ ջոկատ։

Նպատակը

  • ազգային մշակույթի ճանաչում, յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ

  • փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • «Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում

Նախագծի ուղղություններ՝

  • ազգային խաղեր
  • ազգային խոհանոց
  • ազգային երգեր և պարեր
  • ազգային զարդանախշերով տեխնոլոգիա, նկարչություն

Ընթացք՝

1. կավով ափսեների պատրաստում, թրծում, հղկում, գունավորում ազգային զարդանախշերով։ Ազգային զարդանախշերի ուսումնասիրություն, նկարում։

2. Ազգային խաղերը իրականացնում ենք 7-րդ ջոկատի հետ համագործակցելով, ընկերակցելով։

3. Ազգային խաղերգերի, պարերգերի ուսուցում:

4. Ազգագրական պարերի դասարանական համույթ

5. Ազգային խոհանոց. դդմային բաղադրատոմսեր

Leave a comment