Posted in Ուսումնական ձմեռ

Ուսումնական ձմեռ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 1․3 դասարանի ընտանեկան դպրոցներ
Ժամանակահատված՝ դեկտեմբերի 27-ից հունվարի 9

Կազմակերպումը՝ հեռավար-առցանց, ընտանեկան դպրոցներում

Խնդիրները՝

  • բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային Paint ծրագրի կիրառում

Աշխատանքային ուղղությունները՝

Ֆոտոպատում

  • Ամանորյա տոնական բացիկներ Paint նկարչական ծրագրով
  • Ամանորյա տոնածառների շքերթ
  • Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում
  • Եղանակային դիտարկումներ

Տեսանյութ

  • Տոնածառի պատրաստում, զարդարում
  • Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
  • Տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ
  • Իմ ամանորյա նվերները
  • Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները, հայրիկ-մայրիկները՝ խոսելով իրենց բնակավայրի Ամանորի, Ձմեռ պապի նվերների մասին
  • Ընտրի՛ր ամանորյա մուլտֆիլմերիցմեկը (կամ մի քանիսը) պատմի՛ր, թե ինչի մասին էր։

Ընթացքը՝ ընտրել թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսը, պատրաստել տեսանյութ, ռադիոնյութ կամ ներկայացնել ֆոտոպատումի տեսքով:

Արդյունքում՝ Աշխատանքները կհրապարակվեն դասարանական բլոգում, դպրոցի ենթակայքում:

Ամփոփումը՝ դասարանական բլոգում։

Leave a comment