Posted in Ուսումնական նախագծեր

Կոմիտասյան օրեր

Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել Կոմիտասի ստեղծագործություններին, ձևավորել սեր ազգային երաժշտության հանդեպ, տարբեր գործունեություններով տարածել կոմիտասյան երգն ու երաժշտությունը:

Տևողությունը՝ սեպտեմբերի 27-հոկտեմբերի 15

Խնդիրները՝

• Վերհիշել սովորած երգերը, պարերգերը՝ Կաքավիկ, Ձիուկ, Հոյ Նազան, Սոնա Յար, այբ-բեն-գիմ, Լորիկ, Եղնիկ, Զար զընգը, էսօր ուբաթ է, փափուռի

• Կարդալ, հասկանալ, բերանացի անել նոր երգերի խոսքերը. Կռունկ ծափ տուր ու թռի, Սար-սար, Հոպ, թռի, երի երի, երի ջան

• Կարդալ, լսել Կոմիտասի մասին

«Ճանապարհ»

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

«Աշուն օր» Կոմիտաս

• Ունկնդրել երաժշտություն՝ պար, երգ

• Պատրաստել Կոմիտասի երգերի կարաոկեներ. Նկարել Paint նկարչական ծրագրով երգի բառերին համապատասխան նկարներ՝ ունկնդրելով երաժշտություն, նկարները ներբեռնել PoweePoint ներկայացման մեջ, էջ առ էջ մուտքագրել երգի բառերը, ներկայացումը պահպանել JPEG ձևաչափով, Որից հետո windows Movie Maker մոնտաժային ծրագրի օգնությամբ պատրաստել կարաոկե-ֆիլմեր:

Բարձունքի հաղթահարում՝ ճամփորդության ընթացքում տարածել Կոմիտաս

Երգերի խոսքեր, կատարումներ

Ստեղծագործություններ՝ Ձայնադարան

Արդյունք՝
Կոմիտասյան օրեր․ երգում ենք Կոմիտաս
Նկարում ենք աշուն Կոմիտաս լսելով

Leave a comment