Posted in 2021-2022 ուսումնական տարի, Հայկ Քեյան, Մանուկյան Անգելինա, Անի Դաշյան, Դանիել Աղաջանյան, Դավիթ Հակոբյան, Եվա Գևորգյան, Էվելինա Թորոսյան, Էրիկ Քոչարյան, Լևոն Ղազարյան, Խնկոյանական օրեր

Խնկոյանական օրեր

Անի Դաշյանը բերանացի ասում է Աթաբեկ Խնկոյանի «Ծիածան» բանաստեղծությունը։

Էվելինա Թորոսյան՝

Անգելինա Մանուկյանը արտասանում է Աթաբեկ Խնկոյանի «Գիշեր» բանաստեղծությունը։

Եվա Գևորգյան՝

Դանիել Աղաջանյան՝

https://www.youtube.com/shorts/S6jVPTKdMz0

Լևոն Ղազարյան՝

Էլեն Սուքիասյան՝

Հայկ Քեյան՝

Էրիկ Քոչարյան՝

Լևոն Ղազարյան՝

Դավիթ Հակոբյան՝

https://youtube.com/shorts/TGIbHDjBAcI?feature=share

Posted in 2021-2022 ուսումնական նախագծեր, Խնկոյանական օրեր

Խնկոյանական օրեր

Խնկոյանական օրերը առաջին դասարանում
Նպատակը՝  Խնկոյանական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի առաջին դասարանում, աուդիոգրքերի ստեղծում:
Տևողությունը՝ հոկտեմբեր ամիս

Խնդիրներն են՝

  • բանավոր խոսքի զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական, մեդիահմտությունների զարգացում
  • Խաղի, թատրոնի միջոցով ինքնաարտահայտվելու կարողության ձևավորում
  • խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում
  • Խնկոյանի ստեղծագործությունների օգնությամբ  ընտանեկան կրթության կազմակերպում՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը
  • բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում
  • տեխնոլոգիական գործունեություն՝ նկարել, ծեփել և այլն
  • բառերի վանկատում և հեգում
  • երաժշտական հմտությունների զարգացում:

Ստեղծագործությունների ցանկ՝

Այս ստեղծագործությունները բոլորը բերանացի կարդում են: Միասին գտնում անհասկանալի բառերը և բացատրում։ Ստեղծագործությունները փորձում ենք ներկայացնել խաղ- բեմականացման միջոցով։ Ստեղծագործությունը խաղում ենք-վանկատելով, ծափերով, դոփելով՝ ստեղծում թատերական ներկայացում։ Paint նկարչական ծրագրի միջոցով բանաստեղծությունը նկարում ենք հատված առ հատված։ Այնուհետև ձայնագրում և ստեղծում աուդիոգիրք։

Արդյունք՝

Սովորողները Խնկոյանի բանաստեղծությունները բերանացի ասում են

Posted in Ուսումնական նյութեր, Խնկոյանական օրեր

Աթաբեկ Խնկոյան․ ուսումնական նյութեր

«Բզեզ» ․ Աթաբեկ Խնկոյան

Բը՛զ, բը՛զ, բըզբըզան,
Բզեզն եկավ տըզտզան,
Եկավ-ընկավ թակարդը,
Նրան բռնեց չար սարդը:

«Ծիածան» ․ Աթաբեկ Խնկոյան

Մթին ամպերից եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը, ծագեց ջինջ արև:

Կանաչ ու կարմիր կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն ալ — գոհար դարձան:

Քամին հանդարտեց, էլ չկա փոշի.
Հողը տաքացավ, ծխեց գոլորշի:

Աթաբեկ Խնկոյան․ «Գիշեր»

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:
Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

«Լուսին» Աթաբեկ Խնկոյան

Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես:
Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով:

«Եղևնի» Աթաբեկ Խնկոյան

Գունատ աշուն է…
Էլ չկա թռչուն,
Քամու թևերին
Տերևն է թռչում:

Միայն եղևնին,
Այնտեղ, խոր հովտում
Կանաչ է հագել,
Աշնան դեմ ժպտում:

«Ես» ․ Հեղինակ` Աթաբեկ Խնկոյան

Ագռավը մի խեցգետին բռնեց և նստեց ծառին:
Խեցգետինն ուզեց ազատվի, կտցից զատվի ու ասավ նրան.
— Ոսկեհատիկ ագռա՛վ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
-Դո՜ւ…
— Ոսկեհատիկ ագռա՛վ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցն ու կռռաց.
— Իհա՜րկե ես…
Կտուցը բաց անելուն պես, խեցգետինը կտցից ընկավ ջուրը և իրեն ազատեց:

զատվել — ազատվել, առանձնանալ, պոկվել

Posted in Հեռավար ուսուցում, Խնկոյանական օրեր

Հեռավար-առցանց ուսուցում. խնկոյանական օրեր

Նատալի Մնացականյան՝ «Ճպուռն ու մրջյունը»

Աստղիկ Մեղրունի՝ «Խխունջն ու Սունկը»

Հայկ Մինաս՝ «Խոզն ու Ագռավը»

Ալեքս Ալեքսանյան՝ «Խխունջն ու Սունկը»

Նանե Պլուզյան՝ «Խխունջն ու Սունկը»

Posted in Հեռավար ուսուցում, Խնկոյանական օրեր

Աշունը մեր բակում

Աշունը դպրոցի բակում

Աստղիկ Մեղրունի՝ Մեր բակի աշունը

Ալեքս Ալեքսանյան՝ «Աշուն»

Նատալի Մնացականյան՝ Աշունը մեր բակոմ

Նանե Պլուզյան՝ Մեր բակի աշունը

Ֆարզամ Քիմիայինեժադ՝ Իմ բակի աշունը

Posted in Հեռավար ուսուցում, Խնկոյանական օրեր

Հեռավար-առցանց ուսուցում. ստեղծագործում են սովորողները

Ստեղծագործում, մտորում են սովորողները՝

Կարեն Հովհաննիսյան՝ Լինում է, չի լինում, մի ուրախ և երգող ճպուռ է լինում։ Էս ճպուռը բոլորին ուրախացնում է իր երգ ու պարով, ու բոլորը նրան շատ էին սիրում։ Բայց մի օր ճպուռը այնքան բարձր ու երկար է երգում, որ ձայնը կտրվում է։ Շարոնակությոնը՝ բլոգում։

Աստղիկ Մեղրունի՝ Լինում է, չի լինում, մի ուրախ և երգող ճպուռ է լինում։ Եվ այդ ճպուռը այնքան էր սիրում երգել, որ աբողջ օրը երգում էր։ Բայց թիթեռների, մրջյուների և մյուս միջատների գլուխները տանում էր։ Շարունակությունը՝ բլոգում։

Նատալի Մնացականյան՝ Լինում է, չի լինում, մի ուրախ և երգող ճպուռ է լինում։ Նա ապրում էր անտառում։ Ճպուռը ընկերներ չէր կարողանում ձեռք բերել։ Շարոնակությունը՝ բլոգում։

Ալեքս Ալեքսանյան՝ Լինում է, չի լինում, մի ուրախ և երգող ճպուռ է լինում։ Էս ճպուռն ամբողջ օրը երգում է ու թռչկոտում։ Ճպուռը չի էլ մտածում աշխատելու մասին։ Շարունակությունը՝ բլոգում։

Posted in Ուսումնական նախագծեր, Խնկոյանական օրեր

Խնկոյանական օրեր

Տևողությունը՝ 01.10-31.10

Մասնակիցներ՝ երրորդ դասարան

Խնդիրները`

  • Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում
  • Ծանոթանալ Խնկոյանի ստեղծագործություններին
  • Բառապաշարի հարստացում
  • Գրական ճաշակի ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
  • Խմբային (դասարանական) մեդիանյութերի ստեղծում
  • Ստեղծագործությունների ցանկ

Ստեղծագործությունների հետ աշխատանք՝

  • Խաղ-ուսուցում
  • Անհասկանալ բառերի բացատրություն
  • Զրուց-քննարկում
  • Բեմականացում
  • Արտասանել տարբեր ձայներով (ուրախ, տխուր, զարմացած, հարցական, հաստատուն, զարմացած….)
  • Տեխնոլոգիական գործունեություն՝ նկարել, ծեփել և այլն
  • Բառերի վանկատում և հեգում
  • Հոմանիշներ և հականաիշներ
  • Հանելուկներ
  • Ստեղծագործության աուդիոտարբերակի, մեդիաֆիլմի ստեղծումԸնտանեկան աշխատանք՝
  • Ա․Խնկոյանի առակներից ընտրել որևէ մեկը ներկայացնել ռադիոթատրոնի կամ բեմադրության տեսքով։
  • Առանձնացնել առականումհանդիպող կենդանիների անունները, ընտրել որևէ մեկն ու փոքրիկ տեսանյութ, պատում կամ ռադիոնյութ պատրաստել նրա մասին։

Արդյունք՝

Խնկոյանական օրեր․ ամփոփում

Posted in Խնկոյանական օրեր

Խնկոյանական օրեր. նախագիծ

Տևողությունը՝ 01.10-31.10

Մասնակիցներ՝ երրորդ դասարան

Խնդիրները`

  • Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում
  • Ծանոթանալ Խնկոյանի ստեղծագործություններին
  • Բառապաշարի հարստացում
  • Գրական ճաշակի ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
  • Խմբային (դասարանական) մեդիանյութերի ստեղծում
  • Ստեղծագործությունների ցանկ
Continue reading “Խնկոյանական օրեր. նախագիծ”