Posted in Օրապատում

Արևմուտքն այսօր

Այսօրվա իմ աշխատանքը ֆիզիկական միջավայրում էր՝ երկու ամսից ավել տանը մնալուց հետո: Մի տեսակ ամեն ինչ տարօրինակ էր և արտասովոր: Արևմուտքում հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ինձ շատ հիացրին: Միջավայրի խնամքը մեր անբաժան մասն է կազմում և օրվա ընթացքում իրականացնում ենք այն՝ լինի տանը, թե դպրոցում: Այսօր իրականացրինք պարտիզապուրակային աշխատանքներ՝ ծաղիկների ջրում, ծաղիկների տնկում, ծառի տեղափոխում, որ խանգարում էր եղևնու աճին: Կանաչ Արևմուտքը ավելի սիրուն էր առատ անձրևներից հետո, սակայն տխուր առանց սովորողների:

This slideshow requires JavaScript.

 

Posted in Օրապատում

Բարև ուսումնական տարի

Այսօրվա օրը ջերմ ու կարոտած էր:Խինդով,սպասումով,լեցուն էր ամենուր:

Բարև, ուսումնական տարի:2-1 դասարանը կազմը պատրաստ,սիրուն,բարի,մաքուր աչուկներով ինձ էին նայում:Հագեցած օր էր,ես կասեի`շփում,ընդունում,ճանաչում, բացահայտում,ճանապարհում:

«Ես» նախագծի մեկնարկը տրված է,սկսեցինք «Լողափնյա աշուն» նախագծը: Բանավոր մաթեմատիկական խաղերով ակտիվացան սովորողները, վերհիշեցին իրենց անցածն ու սովորածը:

Posted in Օրապատում

Ուսումնական տարվա սկիզբ

Նոր ուսումնական տարվա սկիզբը սկսեցինք օգոստոսի 30-ին:Օրը սկսեցինք եթուղիներին և սովորողներին դիմավորելով:Հանդիպումը շատ ջերմ էր ու կարոտած`գրկախառնությունն ամենուր էր:

Ընդհանուր պարապմունքն էլ միշտ իր տրամադրող ու հավես մթնոլորտը փոխանցեց բոլորիս:Ուրախ տրամադրությամբ էլ  բարձրացանք մեր նոր դասասենյակ,որը նոր միջավայր, նոր տրամադրություն էր ստեղծում:Երեխաներն անհամբեր սպասում էին իրենց ներկայացնեին`պատմեին իրենց մասին:Դե իսկ մարզական խաղեր երեխաները շատ են սիրում, և անմիջապես կազմակերպեցինք ընկեր Ծաղիկի սովորողների հետ:Օրն այնքան ուրախ տրամադրությամբ անցավ,որ ովորողները չէին ուզում տուն գնալ,երբ իմացան երթուղայինների ժամն է: