Posted in Սեբաստացու օրեր

Ինչպիսի՞ն պետք է լինի սեբաստացին և Մեր դպրոցը

Պատմում են սեբաստացիները իրենց բլոգներում, թե ինչպիսի՞ն պետք է լինի իրական սեբաստացին:

Եվա Գրիգորյան

Մարկ Վարդանյան

Արփի Փիրումյան

Արմեն Աղաբաբյան

Էդգար Գիգոլյան

Մհեր Բարսեղյան

Մհեր Հակոբյան

Արամ Գալստյան

Գևորգ Աբրահամյան

Սուսաննա Գրիգորյան

Միքայել Հակոբյան

Արեն Նուրջանյան

Posted in Համագործակցային նախագիծ, Մարզական ստուգատես, Սեբաստացու օրեր

Միասնական մարզատոն

Սեբաստացու օրերին ընդառաջ, Արևելյան և Արևմտյան դպրոցի երրորդ դասարանի սովորողները միասնական մարզատոն իրականացրեցին: Շատ ջերմ ողջունեցինք մեր հասակակիցներին, մաղթանքներ փոխանակեցինք և միասնական պարապմունքին անցանք: Արդյունքը տեսաֆիլմում՝

Posted in Սեբաստացու օրեր

Գեղարվեստը կրթահամալիրում

Արևմտյան դպրոցում տոնական առօրյա էր այսօր՝ գեղարվեստը կրթահամալիրում: Յուրաքանչյուր դասարան ներկայանում էր յուրովի.

իրենց ստեղծագործական աշխատանքներն էին ցուցադրում: Մեր աշխատանքը նկարչական պլեներ էր՝ աշուն խորագրով: Նկարում ու երգում էինք Կոմիտաս: Այնքան ներդաշնակ էր միմյանց հետ երգն ու նկարելը: Մեր այս տարվա աշխատանքն էլ ցուցադրեցինք, որ կատարել էինք ֆրանսահայ նկարիչ Վաչե Դեմիրճյանի հետ:

Posted in Համագործակցային նախագիծ, Մարզական ստուգատես, Սեբաստացու օրեր

Միասնական մարզատոն

Վայրը ՝ Բախշյանի անվան այգի

Մասնակիցներ՝ Արևմտյան և Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիներ

Ծրագրում՝

Շարային վարժություններ, վազք,մարզական խաղեր, ծանոթություններ

Նախքան խաղը սկսելը, երկու դասարաններն էլ մաղթանքնր կասեն միմյանց:

Խաղ 1

Սովորողները բաժանվում են երկու խմբի, փորձում են գնդակը ոտքերի արանքում բռնելով՝ արագ հասնել եզրագծին, ապա արագ փոխանցել այն հաջորդ մասնակցին։Կհաղթի այն թիմը, ում մասնակիցներն ավելի շուտ կավարտեն։

Խաղ 2

Սովորողները բաժանվում են երկու խմբի։ Մասնակիցը գնդակը վարելով հասնում է եզրագծին, վերադառնում ե գնդակը ձեռքին և փոխանցում հաջորդ մանակցին: Կհաղթի այն թիմը, ում մասնակիցներն ամենաշուտը կավարտեն:

Խաղ 3

Սովորողները բաժանվում են 2 խմբի։ Երկու մասնակից գնդակը իրար փոխանցելով պետք է հասնեն եզրագծին և կվերադառնան իրար ձեռք բռնած՝ գնդակով։ Գնդակը կփոխանցեն հաջորդ մասնակիցներին: Կհաղթի այն թիմը, որի մասնակիցները ամենաշուտը կավարտեն:

Արդյունքը դիտե՛ք այստեղ:

Posted in Սեբաստացու օրեր

մրգի և բանջարեղենի չորացում. նախագիծ

Արքայանարինջի և սմբուկի չորացում

Օրը՝ նոյեմբերի 5,6

Մասնակիցներ՝ երրորդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
  • մանր մոտորիկայի զարգացում,
  • ծանոթացում ավանդական տոնական աղանդերի տեսակներին,
  •  մաթեմատիկական հմտությունների զարգացում,
  • խոհանոցային հմտությունների զարգացում։

Խնդիրները՝ 

  • ինչպես մաքրել միրգը, բանջարեղենը
  • ինչպես թելել ասեղը,
  • ինչպես շարել թելի վրա,
  • ինչպես կախել թելի վրա
  • ինչպես, որտեղ կախել,
  • ինչպես չորացնել,
  • ինչպես կտրտել բանջարեղենը

Մայրենի՝

Համացանցից դուրս գրել.

օգտակար հատկություններ արքայանարինջի և սմբուկի վերաբերյալ, չրերի և չորացված բանջարեղենի վերաբերյալ տեղեկույթ:

Հորինել երևակայական պատմություններ օրվա հերոսների մասին՝ արքայանարինջի և սմբուկի:

Մաթեմատիկա՝

Կշռում ենք միրգը և բանջարեղենը:

Կշռում ենք կլեպները և հաշվում ինչքա՞ն թափոն եղավ:

Կազմում ենք խնդիրներ՝ կշիռի, քանակի վերաբերյալ:

Արդյունք՝

Թե ինչպե՞ս արքայանարինջը չիր կդառնա

Posted in Սեբաստացու օրեր

Տոնական, նախգծային աշխատակարգ 04.11- 16.11

«Ուսումնական աշուն» նախագծի ամփոփում

Ես Սեբաստացի եմ. նախագիծ

«Համեղ խոհանոց» նախագիծ

Ուսումնական ճամփորդություն, քայլք

Մարզական ստուգատես

Գեղարվեստը կրթահամալիրում

Հարիսայի ծես և թթվի համտես