Հոկտեմբեր ամսվա նախագծեր

Սեբաստացու օրեր

Տիեզերք նախագիծ

Խնկոյանական օրեր

Կոմիտասյան օրեր

Քայլք, զբոսանք Երևանով. նախագիծ

Թթուդրիկ

Մայիսյան նախագծեր

Մայիս ամսվա կատարվելիք աշխատանքները՝

Խաղից՝ թատրոն. նախագիծ

«Ես կարողանում եմ» նախագիծ

Բարձունքի հաղթահարում. Նախագիծ

«Ազատության գույներ և ազդեցություններ» նախագիծ

Ուսումնական ագարակ

Այցելություն Հենրիկ Մալյանի անվան թատրոն

Ընդհանուր պարապմունք. «2 + 2»

Վայրը՝ Արևելյան դպրոց, Արևմտյան դպրոց

Մասնակիցներ`Արևելյան դպրոցի 2-2 դասարան և Արևմտյան դպրոցի 2-1 դասարան, Լիլիթ Սահակյան

Օրերը՝ հունվարի 9, 11, 16, 18, 23, 25

Ժամը՝ 12:00-13:35

Նպատակը՝

* կրթահամալիրյան սահմանների ջնջում

* միասնական ստեղծագործական երևակայության զարգացում

1.«Միասնական մաթեմատիկա»

Նպատակը`

Կառուցողական պատկերների ստեղծում

Չափում և կշռում

Խնդիրներ`

* մաթեմատիկական հմտությունների և կարողությունների զարգացում

*կառուցողական երևակայության զարգացում

*տրամաբանական մտածողության զարգացում

*չափման և կշռման հմտությունների զարգացում

2. «Միասնական ընթերցանություն»

Նպատակը՝

խառնաշփոթ հեքիաթների ստեղծում

խնդիրներ`

* ստեղծագործական երևակայության զարգացում

* լեզվական հմտությունների զարգացում

* միասնական քննարկում-բանավեճ«

Արդյունք`

Երկրաչափական պատկերներից ստեղծեցինք երկրաչափական մարմիններ

Սովորեցինք չափումներ և կշռում

Միասնական հորինուկներ, խառնաշփոթ հեքիաթներ

Միասնական ընթերցումներ

Ամանորյա նախագիծ

55413BB7-8D19-43EC-930C-6FCF835FECE1Ժամանակահատվածը` դեկտեմբեր ամիս

Մասնակիցներ` 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակ` նախապատրաստում Ամանորին:

Խնդիրներ`

  • Ծանոթանալ տարբեր երկրների ամանորյա ավանդույթներին
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • զարգացնել սովորողի մոտ մաթեմատիկական մտածելակերպը
  • Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
  • Օրացույց, տարի, ամիս, շաբաթ, օր հասկացություններ (օրացույցի պատրաստում)
  • Հորինել պատմություններ ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի մասին,մուտքագրել, նկարել:
  • Նամակներ գրել Ձմեռ պապիկին

Ամանորյա  և Սուրբ Ծննդյան երգեր

Տեխնոլոգիա և մաթեմատիկա

սովորողը երկրաչափական մարմիններից,ոչ պիտանի իրերից կստեղծի ամանորյա անսովոր խաղալիքներ:Չափումներ,մմ,սմ,դմ,հասկացությունների իմացում: Օրացույցի պատրաստում:Դիմակների պատրաստում:

Նախատեսում ենք դիմակներով պար:

Տեխնոլոգիա`մակարոնե տոնածառ

Ամանորյա դեկորներ

Խոհանոցային գոծունեություն`

համեղ ամանորյա թխվածքաբլիթների պատրաստում:

Բարեմաղթանքներ ռադիոնյութի տեսքով:

Արդյունք՝

Ամանորյա բարեմաղթանքներ

Նամակ Ձմեռ պապիկին

Ամանորյա իրարանցում

Այցելություն Հենրիկ Մալյանի անվան թատրոն

Պատրաստում ենք օրիգամի

Մհեր Բարսեղյանը առաջարկում է պատրաստել ամանորյա խաղալիք

Հորինուկների շարք՝ Ցանկությունների ծաը

Սեբաստացու օրեր

Նոյեմբերի  5-9՝ նախագծային ուսուցում

Նպատակը՝ Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին

Գործունեություն.

  • Սովորողները կկատարեն հետևյալ աշխատանքները՝
  • Պատումներ  «Իմ դպրոցը»,  «Սեբաստացի ուսուցիչներ»,  «Թե ինչպես դարձա Սեբաստացի»   վերնագրերով,
  • Հարցազրույցներ ընտանիքի անդամների հետ «Ինչո՞ւ ինձ համար ընտրեցիք այս դպրոցը» թեմայի շուրջ
  • Նկարներ, ֆոտոներ, պատումներ, տեսանյութեր,ռադիոլուր՝ Կրթահամալիրի ամենասիրելի վայրը
  • Հրավիրատոմսերի պատրաստում, հրավերների ուղարկում հարազատներին, ծանոթներին
  • Հուշանվերների պատրաստում կրթահամալիրի հյուրերի համար
  • Կրթահամալիրի հիմնը.
  •  Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական սեբաստացին:

Արդյունք`

Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական Սեբաստացին. ռադիոլուր

Հրավերք հարիսայի ծեսին և մեր մառանի նորամուտը

Պատրաստում ենք հուշանվերներ

Լավաշթխիկ

Ժամանակահատված`22.10-05.11

Մասնակիցներ`2-1 դասարանի սովորողներ և ծնողներ

Նպատակը՝  Հացի տեսակների և լավաշի իմացություն,իրականացնել «Լավաշթխիկ» ծեսը Ուսումնական ագարակի թոնրատանը:

Խնդիրներ և ընթացք

  • Իմացություն հացի տարբեր տեսակների մասին,ցորենից հաց ստանալու ընթացքը, լավաշ թխելու գործընթաց,հացի օգտակարությունն ու վնասը:
  • Տարբեր երկրների հացի տեսակներն ու անունները:
  • Կարդալ ավանդություններ,խրատներ հացի վերաբերյալ:
  • Հյուրընկալություն մոտակա փուռ և հացի պատրաստության դիտում:
  • Հորինել պատմություններ հացի մասին:
  • Հացի վերաբերյալ գնացուցակով խնդիրներ:
  • Ի՞նչ է արվում հին և ավելացած հացը թեմայով հարցազրույց :
  • Լավաշի մասին

Լավաշի նախապատմությունը

Տեսանյութ` տարբեր երկրների հացի տեսակներ

Կախարդական լավաշը մուլտֆիլմ

Արդյունք`

Ցորեն ենք ցանում

Լավաշթխիկ

Խնկոյանական օրեր

Ուսումնական նախագիծ ըստ ուսումնական օրացույցի

   Խնկոյանական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երկրորդ դասարանում:
Տևողությունը՝ հոկտեմբեր,նոյեմբեր ամիս

Նպատակ`

Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում,Սվորողները ծանոթանան Խնկոյանի ստեղծագործություններին

 Խնդիրները`

ընտանիքին ներգրավել ուսումնական գործունեությանը,բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական,հմտությունների զարգացում:

  • Նախապատրաստական փուլ

Համացանցում որոնել իրենց իմացած խնկոյանական ստեղծագործությունների մեդիատարբերակներ նախորդ տարի իրենց և այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, դիտել դրանք, քննարկել:

Ստեղծագործությունների ցանկ

Ճպուռն ու մրջյունը_Աթաբեկ Խնկոյան

Փեսացու մուկը_Աթաբեկ Խնկոյան

Ճպուռն ու մրջյունը_Աթաբեկ Խնկոյան

Անտերև ծառ_Աթաբեկ Խնկոյան

Աշխատանք բանաստեղծությունների հետ

Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով:

Կերպարներկայացում. Սովորողը ներկայացնում է Խնկոյանի կերպարներից որևէ  մեկը և այդ կերպարը մնջախաղով, մատնաթատրոնով,  խոսքով կամ իր ընտրությամբ որևէ իրով:
Ամեն սովորող ինքն է որոշում, թե ինչպես կուզենա ներկայացնել իր կերպարը:

Խնկոյանն ու շրջակա աշխարհը` մեդիաընթերցարաններ

Խնկոյանի ստեղծագործություններից  սովորողները ընտրում են անցած ստեղծագործությունների միջատ-հերոսների, կենդանի-հերոսների՝  մրջյունների, գայլերի, կատուների, համացանցից  տեղեկություններ են հավաքում դրանց մասին, մշակում են այդ ինֆորմացիան, ներբեռնում են նկարներ: Word ծրագրով հավաքում են՝

  • Մեդիաընթերցարան միջատների մասին
  • Մեդիաընթերցարան վայրի կենդանիների մասին
  • Մեդիաընթերցարան ընտանի կենդանիների մասին

Տեխնոլոգիա. Խոհանոց

Նախագծի ընթացքում կթխենք խնկոյանական հերոսների, կազմակերպել հյուրասիրություն:

Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:
Սպասվելիք արդյունքները
Մեդիաներկայացումներ, փոքրիկ մանրապատումներ, թատերական ներկայացումներ
Ձայնագրություններ, ֆիլմեր

Նախատեսվում է՝
Ուսումնական ճամփորդություն դեպի Խնկոյանի անվան գրադարան:

Արդյունք`

Ծույլ մրջյունի արկածները

Հորինուկներ

Մեղադրում ենք ճպուռին և մրջյունին

Հորինուկներ

Կարդում ենք Խնկոյան

«Ագռավն ու աղվեսը»

«Ճպուռն ու մրջյունը»

«Պոկված տերևը» հորինուկներ

Իմ ամառը

Նպատակը

Պատմելու, իրավիճակը ներկայացնելու կարողությունների ամրապնդում

Ընթացքը

Սովորողները paint-ծրագրով նկարում են իրենց ամառային արձակուրդի ամենահիշարժան օրը, գրում փոքրիկ պատմություն այդ մասին: Ավարտելուց հետո ներկայացնում են, մեկնաբանում:

Արդյունքը

Մեդիահմտությունների ամրապնդում, մուտքագրելու կարողությունների զարգացում, մեդիաայբբենարանների նյութերի ստեղծում: