Posted in Ուսումնական ամառ

Ուսումնական ամառ

Ամառային ընթերցանություն՝

Ամառային արձակուրդի ընթացքում առաջարկում եմ ընթերցել՝

Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»
Ջ. Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով»
Ա․ Խնկոյան «Հեքիաթներ», «Առակներ»

Վինի Թուխը և բոլորը-բոլորը_Ալան Ալեքսանդր Միլն

«Կառլսոն» Աստրիդ Լինդգրեն

Օզի կախարդը_Լայամ Ֆրենկ Բաում

Էմիլը Լյոնեբերգայից_Աստրիդ Լինդգրեն

Ինքդ ընտրիր մի գիրք կամ ստեղծագործություն, կարդա, պատմիր կարդացածիդ մասին այնպես, որ ընկերներդ էլ ուզեն կարդալ այդ գիրքը:

Կարդալուց հետո կատարի՛ր հետևյալ աշխատանքները տեսանյութի կամ պատումի տեսքով և տղադրի՛ր բլոգումդ:

Նշի՛ր գրքի վերնագիրը, հեղինակին:

Փորձի՛ր արտահայտել վերաբերմունքդ՝ հետաքրքիր էր գիրքը, ի՞նչ իմացար, ինչի՞ մասին էր, ովքե՞ր են հերոսները, ի՞նչ սովորեցիր։

Ձայնագրի՛ր քեզ դուր եկած հատվածը:

Դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածները, բառակապակցությունները, բնության պատկերները, հերոսներին բնութագրող և նկարագրող տողերը, նկարի՛ր։

Անծանոթ բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ և տեղադրիր բլոգումդ:

Ամառային ճամփորդություն՝

Բլոգումդ ներկայացրո՛ւ ամառային արձակուրդի ընթացքում մեկնած ճամփորդության մասին: 

  • ուսումնասիրություն տվյալ վայրի, տեղանքի մասին,
  • հետաքրքիր, արտասովոր առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին,
  • տեսանյութով, ձայնագրությամբ, պատումի, հարցազրույցի տեսքով։

Բակային խաղեր: Առաջարկում եմ նկարահանել այն խաղերը (գոնե մեկը), որոնք բակում խաղում եք ընկերների հետ: Տեսագրության հետ միասին ներկայացնում եք նաև խաղի նկարագրությունը՝ ինչպե՞ս են խաղում։

Խնդիրներ

Կարող ես լուծել ընտանիքիդ անդամների հետ։

Ճապոնական խաչբառներ

Ինչպես լուծել ճապոնական խաչբառ

Մանկական ռեբուսներ և փորձի՛ր ինքդ հորինել ռեբուսներ:

2-9 թվերի բազմապատկման աղյուսակները

Բաժանման գաղափարը

Բաժանում

Posted in Ուսումնական ամառ

Ամառային առաջադրանքներ

Ամառային ընթերցանություն՝

Էրիխ Ռասպե. «Բարոն Մյունխհաուզենի արկածները»

Աստրիդ Լինդգրեն. «Երկարագուլպա Պեպին»

Պ․ Կոելո՝ Սրինգ նվագող աղջիկը

Կարդում են՝ Ծաղիկ Գասպարյանը, Լիլիթ Սահակյանը, Մարինե Մխիթարյանը, Վարսիկ Աթոյանը

Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում_Ջաննի Ռոդարի

Էմիլը Լյոնեբերգայից_Աստրիդ Լինդգրեն

Continue reading “Ամառային առաջադրանքներ”
Posted in Ուսումնական ամառ

Ուսումնական ամառ. նախագիծ

Իմ ամառային հանգիստը՝

Որտե՞ղ եմ անցկացրել իմ ամառը (տեղանքի ներկայացում, տեսարժան, հիշարժան վայրերի ներկայացում, ֆոտոշարք, բանավոր կամ գրավոր պատում, տեսանյութի ստեղծում):

Ամառային արկածներ, ամենավառ տպավորություններ (գրավոր պատմիր քո արկածների կամ ամենավառ ամառային օրվա մասին):

Ամառային ընթերցանություն՝

Ընտրիր պատմվածք կամ գիրք և ընթերցի՛ր: Գրավոր կամ բանավոր տեսանյութի տեսքով ներկայացրու:

  • Ինչի՞ մասին էր:
  • Ովքե՞ր էին հերոսները:
  • Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրու նկարի (paint ծրագրով) տեսքով ու համառոտ պատմիր:
  • Դուրս գրիր ամենահետաքրքիր մտքերը: