Ուսումնական ագարակ

Ուսումնական ագարկը դասվարների բլոգներում՝

Արմինե Գյոնջյան

Լիլիթ Սահակյան

Ծաղիկ Գասպարյան

Սեդա Վիրաբյան

Վարսիկ Աթոյան

Թամարա Մարիմյան

Մոնիկա Տոնոյան

Լուսինե Փաշայան

Ուսումնական ագարակ

Այսօր մենք՝ հերթապահ խմբով, բանջարեղենի մնացորդները տարանք ագարակ և կերակրեցինք մեր շատ սիրելի ձիերին: Շատ կարևոր աշխատանք: Նախ սկզբում սովորեցինք կշեռքով աշխատել և կշռել: Երկու դույլ էր, հերթով կշռեցինք: Ճանաչեցինք կշռաքարերը և իմացանք ինչքան է մեկ կշռաքարը: Դե իսկ կերակրելուց սկզբում վախենում էինք, իսկ հետո մի փոքր սովորեցինք: Կերակրելը մեծ ուրախություն է պարգևում երեխաներին:

10 փաստ մեր ագարակի կենդանիների մասին

                                 

Ձի

1)Ձիերը կաթնասուններ են։ 

2)Ձիերն ապրում են երամակներով։ 

3)Ձիերը լինում են վայրի և ընտանի։ Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տարածքներում։ Ընտանի ձիերը տարածված են բոլոր երկրներում։ 

4)Ապրում են 25 – 30 տարի։ 

5)Էգ ձիուն անվանում են զամբիկ։ 

6)Արու ձին կոչվում է հովատակ։ 

7) Ձիերը կարողանում են արտահայտել իրենց զգացմունքները։ 

8) Ձիերի մոտ զարգացած բոլոր 5զգայարանները՝ տեսողություն, լսողություն, հոտառություն, համի և շոշափելիքի։ 

9)Նրանք, ինչպես մարդիկ, աշխարհը գունավոր են տեսնում։ 

10)Գոյություն ունի ձիու 160 ցեղատեսակ, որոնց մեջ ամենամաքուրը համարվում է արաբականը։

Եվա Գրիգորյան

Ձին շատ գեղեցիկ ընտանի կենդանի է: Մարդիկ սկսել են նրանց ընտելացնել դեռևս վեց  հազար տարի արաջ: Ձիերը մարդկանց նման աշխարհը գունավոր են տեսնում: Այս կենդանին շատ բարի և հավատարիմ ընկերներ են դառնում:

Աբել Մովսիսյան

Բադերի մաին

1. Բադերը լինում են վայրի և ընտանի:
2. Ընտանի բադերն ունեն համեղ միս, փափուկ աղվամազ և ամուրփետուրներ։
3. Նրանց կերակրում են ուտելիքի մնացորդներով, եփած կարտոֆիլովհացահատիկով։
4. Ընտանի բադը վատ է թռչում և չի կարողանում հեռու թռչել:
5. Նրանք արագ են աճում և 70 օրվա ընթացքում հասնում մինչև 3–4 կգ-ի։
6. Ընտանի բադից ստանում են փետուր ևբմբուլ:
7. Վայրի բադերին անվանում են նաև կռնչան բադեր:
8. Բադերը մեծ մասամբ լողում են մաքուրջրերում, իսկ ձագ հանելու ժամանակդուրս են գալիս ցամաք։
9. Արուն և էգը տարբերվումեն փետուրների գույնով, արձակած ձայնով։
10. Հայաստանի Հանրապետությունում տարածված է բադերի 27 տեսակ։
Արմեն Աղաբաբյան

Read More »

Ուսումնական ագարակ

Հերթական այցելությունը ուսումնական ագարակ: Այս անգամ ուսումնասիրում էինք շներին, բադերին, սագերին, հավերին: Ուշադիր զննում էինք նրանց: Կազմում էինք բանավոր խնդիրներ և լուծում: Բաժանվել էինք խմբերի: Յուրաքանչյուր խումբ հորինում էր խնդիրը, իսկ մյուս խումբը լուծում այն: Ագարակը ինչպես միշտ լի էր ուսումնական խմբերով: Մենք նույնպես միացանք խմբին, որենք տնկում էին խաղողի տնկիներ:

Ագարակում

Այսօր մեր հերթական այցն էր ագարակ, այս անգամ շների, հավերի, սագերի ուսումնասիրությունն էր: Բանավոր մաթեմատիկան կիառեցինք հենց այստեղ օգտագործելով բազմապատկման աղյուսակը: Ծանոթացանք շների ցեղատեսակներին, թե ագարակում որ ցեղատեսակներն են ապրում: Հետո թոնրատանը նստեցինք և երաժշտական դադար տվեցինք:

Ուսումնական ագարակ

Սովորողների սիրելի գործունեություններից է կենդանիների խնամքը, որն իրականացնում ենք ուսումնական ագարակ նախագծի շրջանակներում: Այս անգամ սովորողները խնամեցին երկու պոնիներին,Գեներալին, իսկ վերջում վայելեցին սիրելի Մաշայի զբոսանքը:

Խնամված ձին

Այսօր ագարակում յուրահատուկ օր էր:Ագարակ էր եկել հատուկ մասնագետ և պետք է  իրականացներ ձիու եղունգների խնամքը:Շատ հետաքրքիր,արտասովոր գործընթաց էր:Սովորողները հետաքրքրությամբ,կլանված նայում էին,թե ինչ էր անում վարպետը:Սովորողների մի մասն էլ,ձիու խնամքն էին իրականացնում,ձիու գովքն էին անում, իրենց վախերից էին ձերբազատվում:Այնպիսի տպավորություն էր, կարծես ձին գեղեցկության սրահ էր եկել:Մանրամասն տեսանյութում:

 

Ուսումնական ագարակ

Ուսումնական ագարակը ինքնին սպասված ու ցանկալի է սովորողների համար: Երեխաների հրճվանքն ու սովորելը միավորվում է ագարակում:Այսօր` ձիերի խնամքը սովորողները իրենց ձռքերով իրականացրեցին:Ուշադիր ուսումնասիրում էին ձիու աչքերը,քիթը,բերանը,ատամները:Քննարկեցինք ձիերի խնամքի կարևոր պայմանները:

Ընթերցում և հորինում ենք ագարակում

Ագարակը շատ տրամադրող է ուսումնական գործունեություն իրականացնելու համար:Այսօր մեր բացօթյա ընթերցանությունը կայացավ   ագարակում:Սովորողների մի մասը խնամում էին ձիերին`հերթափոխով,մյուս մասը`կարդում և քննարկում Ղազարոս Աղայանի «Արևի Ճառագայթներ» հեքիաթը:Միջավայրը տրամադրող էր նյութը յուրացնելու,հորինելու,ստեղծագործելու համար:Իրական, կենդանի դաս ստացվեց,օրն էլ բարենպաստ էր և ավելի համոզիչ:

Ուսումնական ագարակ

 

Նախագիծ`

Ուսումնական ագարակ կենդանիների խնամք,կենդանիների սննդի իմացություն

Տևողությունը`երկարաժամկետ
Նպատակ՝ առօրյա սննդի մնացորդի տեսակավորում,ճիշտ բաշխում, կենդանիների շփման միջոցով հաղթահարել հոգեբանական խնդիրներ, ձեռք բերել հաղորդակցման, համագործակցման հմտություններ,կենդանիների սննդի իմացություն:

Խնդիրներ՝

Հաղթահարել վախը կենդանիների հանդեպ,ինքնավստահություն ձեռք բերել, դրական հույզեր:

Ձեռք բերել կենդանու խնամքի հմտություններ:Սննդի մնացորդի տեսակավորման հմտություն:Կենդանու սննդի իմացության ձեռք բերում:

Հաղորդակցվել, տեղեկություններ ստանալ,ուսումնասիրել կենդանիների մասին:

Մասնակիցներ՝ 2-1 դասարանի սովորողներ:

Արդյունք`

Խնամված ձին

Ուսումնական ագարակ

Ստեղծագործում և խնամում ենք ձիերին

Մաթեմատիկան ուսումնական ագարակում

խնամում ենք պոնիին, ձիերին և վեջում վայելում

Սնունդը դեպի ագարակ՝ կերակրում ենք ձիերին

Տասը փաստ ագարակի կենդանիների մասին