Category: Մուտքի ճամբար
«Մուտք կրթահամալիր» ճամբար. օր երկրորդ
Ճամբարային երկրորդ օրը սկսեցինք մարզվելով ամառային լողափում: Հաջորդիվ մեզ սպասում էր ամառային բացօթյա լողը:
Մասնակցեցինք կրթահամալիրի սովորողներ՝ Մարկի և Արեգի ֆոտոցուցահանդեսին: Դե, իսկ Անգլերենն էլ երգելով ծանոթացանք և սովորեցինք:
«Մուտք կրթահամալիր» ճամբար. օր առաջին
Օրն սկսեցիք ծանոթացումով, յուրաքանչյուրը ներկայացան, խոսեցին իրենց սիրելի զբաղմունքից: Այնուհետև ընդհանուր պարապմունքին ծանոթացանք ընկեր Սեդայի հետ, սկսեցինք մարզվել և երգել: Ուսումնական ագարակ նախագծի շրջանակներում այցելեցինք ագարակ՝ ձի վարելու:
Սովորեցինք «Մատիկներ» ոտանավորը, իմացանք մատները:
«Մուտք» ճամբար. օր երրորդ
Օրը սկսեցինք ուրախ մարզանքով և ընդհանուր պարապմունքով: Ընկեր Սեդայի հետ սովորեցինք կոմիտասյան երգերի շարք:
Ծանոթացանք ընկեր Դիանայի հետ և ռուսերեն սովորելով երգեցինք: Հետո էլ Տիգրան Համասյանի երաժշտության ներքո մեր մատիկները, ձեռքերը նկարեցինք ու տպեցինք: Արդյունքը՝ նկարաշարով և ֆիլմով:
Ամառային «Մուտք» ճամբար

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց
Ժամանակահատվածը՝ — 16.06, 17.06, 18.08
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց դիմած 2021-2022 ուստարվա 1-ին դասարանի սովորողներ
Համակարգող՝ Վարսիկ Աթոյան
Համագործակցելու ենք՝ Սեդա Թևանյան, Դիանա Ղազարյան, Վալենտինա Թումանյան
Նպատակը՝ նոր ընդունվող սովորողներին ներառել հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնել դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին։
Անհրաժեշտ իրեր, որոնք «Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝
- արևապաշտպան գլխարկ, ջուր
- լողազգեստ /ցամքոց, ռեզինե գլխարկ, լողաթափ/
Շաբաթվա անելիքներ
Կավագործություն, նկարչություն
Այցելություն ագարակ
Կենդանիների խնամք
Բակային ընթերցումներ և քննարկումներ
Լող
Երգ
Առաջին օր` 16.06
9:45-10:00– Ընդունելություն
10:00-10:30– Միասնական ընդհանուր պարապմունք, սովորում ենք <<Արև, արև, ե՛կ, եկ>> երգը
10:30-11։30- Այցելություն ագարակ, ձիավարություն
11:30- 12:00– «Մատիկները»
Բութ մատն ասաց -Գայլը եկավ։
Ցուցամատն ասաց․ -Որտեղի՞ց եկավ։
Միջնամատն ասաց․ -Սարից եկավ։
Մատնեմատն ասաց․ -Եկեք փախչենք։
Ճկույթն ասաց․ -ճստլի՜կ եմ,
Պստլի՜կ եմ,
Ոտքե՜ր չունեմ,
Թևե՜ր չունեմ,
Ինչպե՞ս փախչեմ…
Երկրորդ օր` 17.06
9:45-10:00– Ընդունելություն
10:00-11:00– Բացօթյա լող
11:00-11։30– Ուրախ անգլերեն
11:30-12:00– Հեքիաթի ժամ /Հ.Թումանյան Պոչատ աղվեսը/
Երրորդ օր` 18.06
9:45-10:00- Ընդունելություն
10:00-10:30- միասնական ընդհանուր պարապմունք <<Ձիուկ>> երգը /համագործակցություն Սեդա Թևանյանի հետ/
10:30-11։00– Եթերում ռադիո «Երիցուկներն» են
11։00-11։30– Ուրախ ռուսերեն
11։30-12։00– Ուրախ մարմնակրթություն
Ճամբարի վերջում, սովորողները անհատական տեսանյութով կներկայանան նշված վերնագրերից մեկով՝
- սովորած բանաստեղծությունը
- սովորած երգը
- Մոտքի ճամբարում անցկացրած օրը
Արդյունք՝
«Մուտքի ճամբար». օր երրորդ

Այսօր կրթահամալիր դիմած սովորողների «Մուտք» ճամբարի երրորդ օրն է։ Ընկեր Սեդայի հետ կրկնեցինք «Ձիուկ» երգը։ Ընթեցանության ժամին ընթերցեցինք, քննարկեցինք, խաղացինք Հովհաննես Թումանյանի «Ճամփորդներ» հեքիաթը։ Իսկ հետո տնկեցինք ծաղկի կտրոններ թղթե թաղարներում։ Սկսնակ սեբաստացիները մեծ ոգևորությամբ, սիրով տնկեցին և աշխատեցին։ Օրն ավարտեցինք ինքնագլորով ուրախ մարզումներով։
«Մուտքի ճամբար». օր երկրորդ
«Մուտք կրթահամալիր» ճամբարի երկրորդ օրն է արդեն։ Մեր 6 տարեկան սովորողները ավելանում են և հայտագրվում։ Տեխնոլոգիայի սրահում կավով ծեփեցինք «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծության աքաղաղին և ընկեր Անուշի օգնությամբ դիմապատկեր։ Հետո էլ ընկեր Վալյայի և ընկեր Դիանայի հետ ուրախ օտար լեզուներ սովորեցինք երգելով։ Այսօրվա մեր առօրյայից դիտե՛ք տեսաֆիլմերում։
Մուտքի ճամբար. օր առաջին
Այսօր 6 տարեկանների մուտքի ճամբարի առաջին օրն էր: Ծանոթացանք, սովորեցինք «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը։ Ընկեր Սեդայի հետ էլ սովորեցինք «Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ձիուկ» երգերը: Այցելեցինք ագարակ և ընկեր Էդմոնի ուղեկցությամբ շրջեցինք ագարակում։ Այցելեցինք նաև տեխնոլոգիայի լաբորատորիա և մեր ավագ սովորողների աշխատանքներից ոգևորված նկարեցինք մեզ։ Ժամանակը այնքան արագ անցավ, որ չնկատեցինք, թե երբ հրաժեշտի պահը եկավ։ Բոլորս տպավոված էինք։
Մուտքի ճամբար
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց
Ժամանակահատվածը՝ — 22.03, 23.03. 24.03
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց դիմած 2021-2022թ. 1-ին դասարանի սովորողներ
Համակարգողներ՝ Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան, Վարսիկ Աթոյան

Նպատակը՝ նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին։
Անհրաժեշտ իրեր, որոնք «Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝
- բրդուճներ/+քաղցր որևէ բան, միրգ/
- լողազգեստ /ցամքոց, լողաթափ, ռեզինե գլխարկ /
Շաբաթվա անելիքներ
Կավագործություն
Այցելություն ագարակ
Կենդանիների խնամք
Բակային ընթերցումներ և քննարկումներ
Լող
Երգ
Առաջին օր
9:45-10:00- Ընդունելություն
10:00-10:15- Միասնական ընդհանուր պարապմունք, սովորում ենք <<Արև, արև, ե՛կ, եկ>> երգը
10:10-10։30- Շրջում և ճանաչում ենք դպրոցը
10:30-11:50-Աթաբեկ Խնկոյան Աքաղաղն ու կտուրը
Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտները
Երկար ու ձիգ,
Կտրին տալով՝
Վեր-վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ի՜նչ հարց տվեց.
— Էս ո՞նց է որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
11։50-11։10- ընդմիջում
11։10-12։00- նկարչություն, երաժշտության ունկնդրում
Երկրորդ օր
9:45-10:00- Ընդունելություն
10:00-10:30- Այցելություն ագարակ
10:30-10։50- Կավագործություն ծեփում ենք ագարակի կենդանիներին
11։50-11։10- ընդմիջում
11։10-12։00-ուրախ օտար լեզու
Երրորդ օր
9:45-10:00- Ընդունելություն
10:00-10:15- միասնական ընդհանուր պարապմունք <<Ձիուկ>> երգը
10:10-10։30- հեքիաթի ժամ /Թումանյանի «Ճամփորդները»/
10։30-11։50- Մարզախաղեր
11։50-11։10- ընդմիջում
11։10-12։00- լող / հեծանվավարություն
Ճամբարի վերջում, սովորողները անհատական տեսանյութով կներկայանան նշված վերնագրերից մեկով՝
- սովորած բանաստեղծությունը
- սովորած երգը
- լսած հեքիաթը
- Մոտքի ճամբարում անցկացրած օրը
Արդյունք՝
Մուտքի ճամբար
Օգոստոսի 19-21-ը Արևմտյան դպրոցում հանդիպեցինք երրորդ դասարան դիմած սովորողներ՝ Միլինա Թադևոսյանի և Նանե Պլուզյանի հետ: Օրերը սկսում էինք 6 տարեկանների, ընկեր Մադլենի, ընկեր Քրիստինեի հետ մարզվելով: Մուտքի ճամբարը առանց երաժշտության և եգի անհնար է պատկերացնել: Ընկեր Սեդայի գեղեցիկ ձայնի օգնությամբ սովորեցինք նոր երգեր։ Աղջիկները օրվա վերջում էլ լողացին, արևի էներգիա և լավ տրամադրություն ստացան:
Այս օրերի ընթացքում հասցրեցինք նաև օգտագործել մեյլերը և երրորդ դասարանի սվորողների բլոգներին ծանոթանալ: Շուտով կունենան նաև իրենց բլոգները:




Ֆիլմը Լենա Վարդանյանից՝