Միջավայրի խնամք

Ցանկացած Սեբաստացի իր պայուսակում պետք է ունենա աղբի տոպրակ և մեկանգամյա օգտագործման ձեռնոց: Ինձ մոտ՝ պայուսակում, միշտ ունեմ դա: Ամեն առավոտ, Բաբաջանյան պողոտայի վերգետնյա անցումի մոտ դիմավորում եմ սովորողներին: Այնքան տհաճ է, երբ ոտքիդ տակ է հայտնվում պլաստիկ շշերն ու տոպրակները: Չգիտեմ՝ այդ տարածքը թաղապետրանից արդյո՞ք ունեն մաքրող: Շաբաթվա մեկ օր հատկացնում ենք այդ տարածքի մաքրմանը: Միայն թե իմանաք, ինչ գովեստի խոսքեր են հնչում անցորդների կողմից, երբ տեսնում են փոքրիկ սեբաստացիները ձեռնոցներով ժրաջան մրջյունի նման աշխատում են: Տարածքը մաքուր է և խնամված: Այնքան հեշտ է շնչել և այնքան լավ ես քեզ զգում: