Ժամանակահատվածը՝ Մարտի 1-30
Մասնակիցներ՝ 2-րդ դասարան

Նպատակն ու խնդիրները
- ընթերցանության խթանում
- ուշադրության կենտրոնացում.
- հետաքրքրության խթանում.
- շարունակությունը կարդալու լրացուցիչ մոտիվացիա.
- տեքստի ոճը, հերոսների բնավորությունը ընկալելու և դրան համապատասխան շարունակություն հորինելու կարողության ձևավորում.
- երևակայության զարգացում
- զարգացնել սովորողի ստեղծագործական երևակայությունը, բանավոր խոսքը, ինքնուրույն, խմբային աշխատելու կարողությունը:
- Ի՞նչ կլիներ, եթե …
- Հեքիաթների աղավաղում
- Հեքիաթների շիլաշփոթ /Ռոդարի+Թումանյան
- Ռոդարիական հնարքներով անսովոր պատմություններ
- Թարս հարցեր
Գործողությունների ընթացքը և ակնկալվող արդյունքը
- Ռոդարիական և Թումանյանական հեքիաթների շիլաշփոթ բեմադրում, ռադիոթատրոնի ստեղծում:
- Ռոդարի և տեխնոլոգիա- հեքիաթների հերոսների պատրաստում թափոններից, կտորներից, պլաստիլինից, տարբեր տեսակի իրերից:
- Ռոդարի և մեդիա – սովորողները Paint ծրագրով հեքիաթը նկարում են:
Թումանյանական բառարան
Թումանյանի հեքիաթներից դուրս ենք գրում անհասկանալի բառերը և ստեղծում ենք էլեկտրոնային բառարաններ և դասակարգում այբբենական շարքով:
Ուսումնական նյութեր՝
Թումանյան`
Սուտլիկ որսկանը
Անբան հուռին
Ճամփորդները
Ռոդարի`
Շունը, որը հաչել չգիտի