Posted in Հաշվետվություն, Մայիսյան հավաք

Մայիսյան հավաք. մեկշաբաթյա ամփոփում մայիս 4-8

Այս շաբաթ աշխատել եմ ըստ աշխատակարգի:

Նախագծերն են`

Ընտանեկան ընթերցումներ. նախագիծ երկրորդ և երրորդ դասարաններ

Ես մեդիագետ եմ և սովորեցում եմ

Չորրորդ դասարանի ուսումնական պլանի քննարկում Սոնա Փափազյանի հետ

Սովորողների ապրիլ ամսվա հաշվետվությունները

Քննարկել ենք մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները

Հեռավար- առցանց ուսուցում. ծնողի կարծիքը պատմում է Էլինա Սահակովան` Արփի Փիրումյանի մայրիկը

Հեռավար- առցանց ուսուցում. ծնողի կարծիքը պատմում է Եվա Գրիգորյանի մայրիկ` Սյուզի Մելիքյանը

Երրորդ դասարանի ընտանեկան ընթերցումները

Երկրորդ դասարանի ընտանեկան ընթերցումները

Ես կարողանում եմ. մարմնակրթություն

Տոնական համերգի մասնակցություն

Posted in Հեռավար ուսուցում, Մայիսյան հավաք, Աշխատաժամանակ

Հեռավար-առցանց ուսուցում. մայիսի 4 – 8 աշխատակարգ

Երրորդ դասարանի <<Ելք>>ստուգատես. նախագիծ

Ընտանեկան նախագծեր

Ես մեդիագետ եմ և սովորեցնում եմ. նախագիծ

Նկարը` Արփի Փիրումյանի

Երկուշաբթի, մայիս 4

Անգլերեն՝ Microsoft Teams հարթակով առցանց տեսադաս Լիաննա Ասատրյան

10:30 -11:00- Առաջին խումբ

11:00-11:30- Երկրորդ խումբ

Մաթեմատիկա՝ Microsoft Teams հարթակով առցանց տեսադաս ֆլեշմոբի խնդիրների քննարկում:

11:20 – 12:00-Առաջին խումբ

12:10 – 12:50 – Երկրորդ խումբ

Շախմատ՝  14:00 -Microsoft Teams հարթակով առցանց տեսադաս Առնոլդ Միքայելյանի հետ, ֆլեշմոբի քննարկում և խնդիրների լուծում:

16:00 – Microsoft Teams հարթակով առցանց տեսադաս երկրորդ դասարանի հետ: Մաթեմատիկա՝ ֆլեշմոբի քննարկում:

Արդյունք՝ տեսաֆիլմ

Continue reading “Հեռավար-առցանց ուսուցում. մայիսի 4 – 8 աշխատակարգ”

Posted in Համագործակցային նախագիծ, Հեռավար ուսուցում, Մայիսյան հավաք, Ուսումնական նախագծեր

Հեռավար-առցանց ուսուցում նախագիծ. ես մեդիագետ եմ և սովորեցնում եմ

Ժամանակահատված՝ մայիսի 1-15

Մասնակիցներ՝ 3-1 և 2-3 դասարանի սովորողներ:

Նպատակ`

Երրորդ դասարանի սովորողները իրենց մեդիահմտությունները, այդ թվում նաև բլոգավարությունը սովորեցնում և փոխանցում են երկրորդ դասարանցիներին: Մեդիափաթեթների ստեղծում:

Ընթացքը`

Սովորողը հանդես է գալիս որևէ մեդիահմտությամբ և առցանց տեսադասով ներկայանում որպես սովորեցնող: Երրորդցիները իրենց բլոգներն են ներկայացնում երկրորդ դասարանցիներին և պատմում առավելությունների մասին:

Թեմաները՝

  • Բլոգավարություն (բլոգում նյութեր հրապարակել, խմբագրել, նկար տեղադրել, հղում կցել, YouTube- ից ֆիլմ տեղադրել բլոգում…)
  • Ինչպես աշխատել Power Point ծրագրով 
  •  Slide share հարթակում տեղադրելը
  • Ձայնագրությունները ռադիոթողարկման վերածել
  • Որևէ օգտակար կայքից օգտվելու հմտությունների ցուցադրում, օրինակ՝(chess.am, կամ էկրանը տեսագրելու ծրագրեր)

Արդյունք՝

Արդյունքը՝ տեսանյութ

 

Posted in Մայիսյան հավաք, Աշխատաժամանակ

Աշխատաժամանակ 13.05-17.05

Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 14-րդ հավաք.
ՄԱՅԻՍ 17, ԵՐԿՈւՇԱԲԹԻ

Առավոտյան ընդհանուր պարապմունք

1. Ընտրությամբ գործունեություն
• Մարմնակրթություն
• Երաժշտություն
• Խեցեգործություն
• Մաթեմատիկա
2-3 Իմացումի հրճվանք. Խաղիցթատրոն նախագիծ

4..«Ազատության գույներ և ազդեցություններ» նախագիծ

5.Օտար լեզու
• Անգլերեն
• Ռուսերեն

Continue reading “Աշխատաժամանակ 13.05-17.05”
Posted in Մայիսյան հավաք

Խաղից – թատրոն. նախագիծ

Ժամանակահատված՝ 13.05- 17.05

Նպատակ՝ Հորինում ենք Թումանյան + Ռոդարի պատմություն և այն վերածում թատրոնի մեր ստեղծած տիկնիկներով:

Խնդիրներ՝                                           

  •  ստեղծագործական երևակայության զարգացում

  • բանավոր խոսքի զարգացում

  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում

  • ինքնուրույն և խմբով աշխատելու կարողությունների զարգացում

  • ուշադրության, կողմնորոշվելու, կենտրոնանալու  կարողությունների զարգացում

  •  միջավայրում շփվելու, համագործակցելու կարողությունների զարգացում

  • Ռոդարի և տեխնոլոգիա- հեքիաթների հերոսների պատրաստում թափոններից, կտորից տիկնիկների պատրաստման հմտություն

Ի՞նչ է նախատեսվում անել. կազմակերպվելու է խաղային դաս։ Դասը անցակցվելու է  թումանյանական և ռոդարիական մոտիվներով, 4 հոգանոց խմբերով, մասնակիցների ընդհանուր քանակը` 24 հոգի։ Խաղային դասը բաժանվելու է փուլերի, այդ փուլերն անցնելով մասնակիցները կհավաքեն միավորներ:

  • Փուլ 1: Ընթերցում, ընկալում: Յուրաքանչյուր խմբին տրվում է մեկ բանաստեղծություն Թումանյանից, որը պետք է ընթերցեն: Այստեղ կարևոր է տեքստի հասկանալը։

  • Փուլ 2: Թումանյան + Ռոդարի: Յուրաքանչյուր խումբին հանձնարարված բանաստեղծությանը պետք է Ռոդարիական հնարք ներմուծելով, ստանա պատմություն:

  • Փուլ 3: Ստեղծագործության պատկերում, ստեղծագործում։ Մասնակիցները նախապես իրենց հետ բերում են լարեր, կոճակներ, քարեր, թելեր, կտորներ ինչպես նաև տաք սոսինձ կամ էլ էմուլսիա։ Խմբերն իրենց հորինած պատմվածքի հիման վրա ստեղծում են կերպարներ։ Ինչպես նաև գրում են փոքրիկ նկարագրություն կապված իրենց կերպարի հետ։ Շատ կարևոր է այն, թե ինչպես խումբը կներկայացնի իր կերպարին, ինչ կպատմի կերպարի մասին Փուլի տևողությույնը՝ 60 րոպե։

Արդյունք՝

Մեր ստեղծած հորինուկները