Իմ մայրիկի դիմանկարը

«Ձոն» նախագծին ընդառաջ նկարում ենք մայրիկների դիմանկարները: Սովորողները նախ հասարակ մատիտով նկարեցին, հետո նոր գուաշով կամ ջրաներկով սկսեցին աշխատել: Շատ պատասխանատու և կարևոր աշխատանք էր իրենց համար, քանի որ նվիրելու էին մայրիկներին:Read More »

Աքրոստիկոս նվիրված մայրիկին և գարնանը

 

 

 

Մայրիկ ջան, դու նման ես աստղի,

Աստղի պես շողում ես,

Յուրահատուկ ես ինձ համար,

Րոպեակա գեղեացկանում ես,

Ինձ համար ամենագեղեցիկն ես,


Կարծես թե, միայն դու ես աննման։

Էդգար Գիգոլյան

Մայրի՛կ,դու նման ես ծաղկի թերթերի,

Արևի նման ես շողում,

Յուրովի նման ես ձնծաղկի,

Րոպեական ծաղկում ես,

Իմ համար ամենագեղեցիկն ես,

Կնվիրեմ վարդեր քեզ միշտ:

Մհեր Հակոբյան

Գեղեցիկ ես շատ, գարո՛ւն

Այնքան թարմ ու այնքան նուրբ,

Րոպեներն եմ ես հաշվում

Ու անհամբեր սպասում

Նարիգիզների ծաղկելուն։

Եվա Գրիգորյան

Read More »

Իմ մայրիկի դիմանկարը

Իմ մայրիկի անուն Նառա է,նա նման է ձնծաղիկի, որովհետև գեղեցիկ է, անուշ հոտ ունի և փայլում է աստղի նման։

Էդգար Գիգոլյան

Մայրիկիս անունը Սաթի է։ Նա նման է վարդի, որովհետև  մայրիկս աշխարհի ամենալավ մայրիկն է և վարդի նման գեղեցիկ է։ Եվ նա իմ համար միյակն է: Առանց իմ մայրիկի չեմ կարող ապրել։

Բարսեղյան Մհեր

4F3AE0A0-37A6-495E-B422-EB50A15EDE8B

Մայրիկիս անունը Նաիրա է, նա նման է հրաշքի: Իմ մայրիկը սիրում է ծաղիկ և նա շատ սիրուն է: Նրա մազերը շատ գեղեցիկ է, և՛դեմքը, և՛ աչքերը նույնպես գեղեցիկ է: Մայրիկս ինձ սիրում է  աշխարհի չափ, նաև սիրում է մեր ծիտիկների ծլվլոցը:

Արեն Նուրջանյան

Իմ մայրիկի անունը Լիլիթ է: Մայրիկս նման է ծաղկի,սիրում է վարդագույն գույնը: Նա շատ գեղեցիկ է, սիրում է ծաղիկներ և բնություն:

Արամ Արտազյան




 

 

 

Ձոն ուսումնական նախագիծ

Ժամանակահատված՝ 07.03 – 07.04


Նախագծի նպատակը— Ուսումնական մեդիափաթեթի ստեղծում՝ էլեկտրոնային բացիկներ, իմ նկար նվերը մայրիկին, հարցազրուց-տեսաֆիլմ, իմ աճեցրած ծաղիկը մայրիկին:

Խնդիրներ

  • Մեդիահմտությունների զարգացում
  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում ՝ սեփական մտքերը ազատ, անկաշկանդ և ճիշտ ձևակերպելու կարողության ձևավորում
  • Տեխնոլոգիական հմտությունների ձևավորում և զարգացում
  • Բույսերի խնամքի, բազմացման կարողության ձևավորում
  • Տոնին նվերներ պատրաստելու, նվիրելու կուլտուրայի ձևավորում
  • Մաթեմատիկական մտածելակերպի զարգացում

Նվեր ներկայացում մայրիկներին

Նախագծի ընթացքը

Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/ , քանի տարով ես փոքր մայրիկից, մայրիկը քանի տարով է մեծ քեզնից: Հետաքրքիր խնդիրների ստեղծում:

Տատիկ-պապիկներից հավաքել մայրիկների մանկության ամենասիրելի խաղերի, խաղալիքների, սովորությունների մասին տեղեկություններ:

Հարցազրույցի միջոցով պարզել մանրամասներ մայրիկների նախասիրությունների (սիրած ուտեստը, գույնը, երկիրը, եղանակը և այլն) մասին: Հորինուկներ և աքրոստիկոսներ մայրիկին,Նկարում ենք մայրիկների դիմանկարը:

Ուսումնական ճամփորդություն դեպի ջերմոց-լաբորատորիա-Սովորողները այցելում են  «Գարդենիա» ակումբի լաբորատորիա, որտեղ տիկին Շողիկի և ակումբի սովորողների հետ վարպետության դաս են անցկացնում: Միասին ընտրում են բույսերի կտրոններ, որպեսզի աճեցնեն:

Հետազոտական աշխատանք-Համացանցի, հանրագիտարանների, մեծերի օգնությամբ փորձում են տեղեկատվություն հայթայթել իրենց ընտրած բույսերի խնամքի մասին: Կազմում են տվյալ բույսի անձնագիր- խնամքի ուղեցույց:

տեխնոլոգիական աշխատանքներ

Ամփոփում՝

Նկարում եմ մայրիկիս դիմանկարը

Իմ տնկած ծաղիկը՝ մայրիկին

paint ծրագրով նկարում եմ մայրիկիս դիմանկարը

Աքրոստիկոս նվիրված մայրիկին և գարնանը

Իմ ծաղիկ նկարը՝ սիրելի մայրիկին

Ծեփում ենք կավով և նվիրում մայրիկներին