Մարզական ճամփորդություն

Այս անգամ, ճամփորդությունը դեպի Իրինա Ռոդնինայի անվան Գեղասահքի դպրոց էր: Մեծ ոգևորվածությամբ էին սպասում սովորողները ճամփորդության օրվան: Օրն այդպես էլ անցավ բոլորս լավ տրամադրությամբ զինված վերադարձանք: Հեշտ գործ չի սահելը: Մեզ սովորեցնում ու օգնում էին, սակայն, երբ ինքնուրույն էինք ուզում սահել`անընդհատ ընկնում էինք: Շատ հաճախ պետք է ընկնես ու նորից կանգնես, որ սովորես: