Դիջիթեք 2023-ի շրջանակում ավագ սեբաստացիները Գրետա Բակունցի օգնությամբ Սովորող —սովորեցնող նախագծով PowerPoint ծարագիր սովորեցրին կրտսերներին: Կրտսերները շատ ոգևորված և սիրով ընկալում էին:
Category: Համագործակցային նախագիծ
Մարզական հանդիպում Արևելյան դպրոցի հետ
Ձմեռային ճամբարին համագործակցային նախագծերը ամենահավեսն են: Այս անգամ մարզական էր մեր հանդիպումը Արևելյան դպրոցի երկրորդ դասարանի ճամբաևականների հետ Արևմտյան դպրոցի մարզասրահում: Ճամբարականները ողջունեցին միմյանց, այնուհետև միասնական մարմնամարզություն կատարեցինք և հետո նոր մրցաշար իրականացրինք: Ճամբարային մարզական հավես օր էր:
Տեսաֆիլմը Սեդա Վիրաբյանի՝
Տեսաֆիլմը Վարսիկ Աթոյանի՝
Դիջիթեք 2023. Սովորող-սովորեցնող նախագիծ
Դիջիթեք 2023-ի շրջանակում Սովորող-սովորեցնող նախագիծ իրականացրինք: Երկրորդ դասարանի սովորողները՝ 6-րդ ջոկատը առաջին դասարանի սովորողներին՝ 3-րդ ջոկատին Paint ծրագրի գործեքներից օգտվելու հմտություններ սովորեցրին նաև սովորեցրին ինչպես նկարը պահպանել : Երկրորդները կարծում են, որ շատ արդյունավետ հանդիպում իրականացվեց:
Սովորող-սովորեցնող նախագիծ․ Paint ծրագիր
Օրը՝ հունվարի 17, ժամը՝ 11.05-11.50
Վայրը՝ Արևմտյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 6-րդ և 3- րդ ջոկատների ճամբարականներ
Նպատակ`
Սովորողներն իրենց մեդիահմտությունները սովորեցնում և փոխանցում են կրտսեր ընկերներին :
Թեմաները՝
- Ինչպես ինքնուրույն օգտվել Paint ծրագրից։
- Ինչպես պահպանել աշխատանքը, խմբագրել և ուղարկել:
- Paint ծրագրի գործիքների կիրառում:
Արդյունք՝
Համագործակցային նախագիծ
Ընկեր Զառայի հետ այսօր կավե տոնածառի խաղալիքներ պատրաստեցինք և ուղարկեցինք թրծվելու:
Համագործակցային նախագիծ Զառա Ոսկանյանի հետ

Համագործակցային նախագիծ տեխնոլոգիայի դասավանդող Զառա Ոսկանյանի հետ
Նախագծի ժամանակահատված՝ դեկտեմբերի 6-23
Նախագծի մասնակիցները՝ 2-3 դասարանի սովորողները
Նպատակ՝
Ամանորին ընդառաջ սովորողների հետ կպատրաստենք ամանորյա կավե խաղալիք՝ թզուկ Սանտայի տեսքով: Յուրաքանչյուր սովորող կունենա իր իսկ ձեռքերով ստեղծած խաղալիքը:
Խնդիրներ՝
- գեղագիտական ճաշակի ձևավորում
- ինքնուրույնության դրսևորում
- կավի հետ աշխատելու հմտության ձևավորում
Նախագծի փուլեր՝
Կավե թզուկ Սանտայի խաղալիքի ստացում
Թրծում վառարանում
Գունավորում
Համագործակցային նախագիծ․ պատրաստում ենք մոմակալ
Ժամանակահատվածը՝ 2 շաբաթ
Վայրը՝ Արևմտյան դպրոց
Մասնակիցներ՝ 2.3 դասարանի սովորողներ
Կազմակերպիչներ՝ Վարսիկ Աթոյան և Անուշ Դավթյան
Նպատակը՝ պատրաստվել ցուցահանդես–վաճառքին
Անհրաժեշտ իրեր
- պլաստմասե տարաներ, ցեմենտ
- ոտնակով բաժակներ
- ներկեր, վրձիններ
Ամփոփում՝
Սովորող- սովորեցնող. համագործակցային նախագիծ
Մայիսյան ամենամյա 17- րդ ստեղծագործական հավաքի շրջանակում Հարավային դպրոցի Թամարա Մարիմյանը և ընկերներ՝ 2-1 դասարանի սովորողները մեծ գործ իրականացրին առաջինների համար: Միասնական մեդիապարապմունքի ընթացքում առաջինները սովորեցին ինչպես ստեղծել շարժանկար:
Տեսաֆիլմը՝ Թամարա Մարիմյանի
Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեցի 1-ին դասարանի սովորողներ, դասվար՝ Վարսիկ Աթոյան և Հարավային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ, դասվար՝ Թամարա Մարիմյան
Նախագծի ժամկետները՝ մայիսի 4
Ժամը՝ 12:00-13:30
Նախագծի նպատակը՝ Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում համագործակցային նախագծերի իրականացում,
սովորողների մեդիագիտելիքների և հմտությունների զարգացում, տեխնոլոգիական հմտությունների և ստեղծագործական մտքի զարգացում, այլ դպրոցի սովորողների հետ կոլեկտիվ աշխատանք իրականացնելու հմտության ձևավորում։
Ակնկալվող արդյունքները՝ ընկերական կապերի հաստատում, hամատեղ նախագծերի իրականացման հեռանկար:
Նախագծի համակարգողներ՝ Թամարա Մարիմյան, Վարսիկ Աթոյան
Նախագծի ընթացքը՝
Հարավային դպրոց- պարտեզի 2.1 դասարանի սովորողները հյուրընկալվում են Արեւմտայն դպրոց-պարտեզ։
- Միասանական շրջայց Արևմտյան դպրոցում, ծանոթացում դպրոցի տարածքին
- Ընդմիջում Ագարակում՝ ընկերական միջավայրում
- 1. 3-ի դասարանում միասնական մեդիապարապմունք, որի ժամանակ 2.1 դասարանի սովորողները կծանոթացնեն կրտսեր ընկերներին՝ ինչպես ստեղծել շարժանկար։
Միասնական մարզատոն
Օր՝ 05․05․2022
Ժամը՝ 10։30-11։30
Վայրը՝ Յուրի Բախշյանի անվան զբոսայգի
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց 1-3, Արևմտյան դպրոց 1-3դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Սիդոնյա Վիրաբյան, Վարսիկ Աթոյան
Ծրագրում՝
- Շարային վարժություններ, նախավարժանք
- Մարզական, էստաֆետային խաղեր