Էսպիսի թղթային ձվիկներ

Տեխնոլոգիական աշխատանքները շատ կարևոր են երեխայի կյանքում: Մի շարք խնդիներ են լուծվում անընդհատ աշխատելով: Թվում է թե թուղթ է ծալում ես, կտրում, ի՞նչ կա դրա մեջ, բաց արի ու տես, որ դա էլ հմտություն է, և երեխան պետք է անընդհատ աշխատելով զարգացնի: Մանր մոտորիկան ուղիղ կապ ունի ուղեղի աշխատանքի հետ: Մեր գործած թղթային ձվիկները:img_3936

Ուսումնասիրում ենք գարունը

Այսօր՝ սովորողներով ուսումնասիրում էինք գարունը: Մեր ձեռքին էր հայտնվել խոշորացույցը: Զննում էինք ամեն մի մանրուք: Ոսումնասիրեցինք ճյուղը, բողբոջը, ծաղիկը, տերևը, միջատը, հողը, խոտը: Շատ հետաքրքիր, բացահայտումներով դաս էր՝ բացօթյա միջավայրում: Սովորողներից որոշները ասում էին, թե այսպիսի բան մենք չենք տեսել՝ հիացած էին:Read More »

Զատիկ և ծաղկազարդ նախագիծ

 

Ժամանակահատվածը՝ ապրիլի 8-26

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ

Լեզվագործունեություն

  1. Զատկական ընթերցարաններ ստեղծել Paint ծրագրով
  2. Զատկի ծեսի մասին տեղեկություններ հավաքել տատիկ-պապիկներից, ծանոթ-բարեկամներից ինչպե՞ս են նշել և նշում Զատկի տոնը
  • ի՞նչ խաղեր են խաղացել
  • ի՞նչ երգեր են երգել
  • ի՞նչ բանաստեղծություններ, ասացվածքներ, բարեմաղթանքներ են ասել
  • ի՞նչ կերակրատեսակներ են եփել, թխվածքներ են թխել
  1. Զատկական ասիկներ-ասույթներ
  2. Զատկական հանելուկներ

Մաթեմատիկա+Բնագիտություն

  • Զատկական խնդրագրքի կազմում
  • Դիտարկել ածիկի, ծաղկած ծառերի, ծաղիկների փոփոխությունները, համեմատել եփած և հում սերմերը, դիտարկել սերմերը, համեմատել /տեսանյութի և նկարաշարերի միջոցով/

Տեխնոլոգիա

  •  Զատկական բարեմաղթանքների բացիկներ ստեղծել /թղթային, էլեկտրոնային/
  • Դատարկ ձվիկներ ձևավորել
  • Կավե զատիկ,ձվիկ
  • Paint-ով զատկական, գարնանային նկարներ նկարել
  • Զարդարել զատկական ճյուղ

Երաժշտություն՝ Զատկական երգերի ուսուցում

Ամփոփում՝

Զատիկը մեր ձեռքերում

Զատկական բացիկներ

Գործած թղթե ձվիկները

Ծաղկազարդին ծառզարդարին ընդառաջ

Ուսումնասիրում ենք գարունը

Կրկնազատիկ՝ պատրաստում ենք Զատկի շնորհավորական բացիկ

Ցանում ենք ածիկ և ուսումնասիրում ընթացքը

Զատկական առածանի

  • zatik
  • Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
  • Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
  • Կարմիր ձուն Զատկին կսազե:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  • Զատիկը առանց ձվի չի լինի:
  • Զատկից հետո կարմիր հավկիթ:
  • Հենց սովածանան Զատկի փլավը միտը կբերեն:
  • Պաս չբռնողը Զատկի համը չի գիտենա:
  • Աղտոտ մարդը Զատկին էլ աղտոտ կլինի:
  • Փիս մարդը Զատկին էլ փիս կլինի:
  • Գժի համար ամեն օր Զատիկ է:
  • Զակտե Զատիկ է՜, նավակատիկ է՜, չամչի հատիկ է՜:
  • Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
  • Զատիկն ասել ա՝ հենց գամ արմանաս, հենց գնամ՝ զարմանաս:
  • Հազարից մի օր Զատիկ է, էն էլ նավակատիկ:
  • Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:
  • Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի: