Լողափնյա աշուն

«Լողափնյա աշուն» նախագիծը, շատ լավ սկիզբ է սովորողների համար: Իրենց ինքնասպասարկումը, ջրի հետ շփումը, արևի տակ գտնվելը ավելի ինքնավստահ է դարձնում սովորողին: Դե, իսկ լողն էլ սովորողի սիրելին է:

Լողափնյա աշուն

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Աշնան տաք օրերին շարունակելու ենք լողալ Արևմտյան դպրոցի բացօթյա լողավազաններում: Լողալու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար զարգացնելով լողալու հմտությունները:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը:

Բացօթյա լողավազանից օգտվելու կարգ

Լողափից օգտվելիս անհրաժեշտ է ծանոթանալ լողափում գործող կարգապաhական և անվտանգության բոլոր կանոններին: Դրանք նպաստում և ապահովում են այցելուների անվտանգությունը և առողջության պահպանումը:

Գույքհանդերձանք՝

* Լողազգեստ

* Ռետինե հողաթափեր

* Սրբիչ

* Լողի գլխարկ /աղջիկներ/

* Ջրային ակնոց

* Արևապաշտպան գլխարկ

* Արևապաշտպան քսուկ

Լողափում արգելվում է՝

* Լողավազան մտնել առանց ցողվելու

* Առանց պատասխանատուի թույլտվության և հսկողության մտնել ջուրը

* Ջուրը մտնել և դուրս գալ առանց հողաթափերի

* Աղտոտել տարածքը

Նկարագիր՝

Լողորդը լողափ է գալիս համազգեստով, ռետինե հողաթափերով, արևապաշտպան գլխարկով: Կատարում  է նախավարժանք, տաքացնում մարմինը: Ջուրը մտնելիս պարտադիր ցողվում է, ապա առաջանում դեպի լողավազան արահետի վրայով: Լողալուց հետո կրկին ցողվում է քլորից մաքրվելու համար:

Ջրի ջերմաստիճանը— 20-25 աստիճան

Լողավազանների ջրի վարակազերծման համար օգտագործվող ախտահանիչ նյութեր՝

 

* Քլոր- շաբաթական 400 գրամ

* Ալգեցիդ – շաբաթական 1.5 լիտր

* Խտեցուցիչ – անհրաժեշտության դեպքում

Լողավազանի ջուրը փոխելուց հետո ախտահանման համար

* քլորակիր (պարզեցված լուծույթ 1%)

Լողափնյա աշուն

Լողափնյա աշուն նախագիծը շատ են կարևորում սովորողները`իենց ամենասիրելիներից է:Դե իհարկե,ո՞վ չի սիրում ջուրը:Աշնան արևն էլ ամենաբուժիչ ու կարևոր մասն է կազմում:Արևի էներգիան կրկնակի է երջանկացնում մեր սովորողներին:Սկսած կազմակերպումից,հագնվելուց,հանվելուց սովորողները անընդհատ կարևոր խնդիրներ են լուծում:Լողափնյա տարածքի խնամքը,ջրի մաքրումը,իրենց շորերի խնամքը և դասավորվածությունը,նաև մի շարք այլ հմտություններ են ձեռք բերում այս նախագծի շնորհիվ:Առողջականն ու կոփումն էլ առաջնային տեղում է: