Ես նախագիծ

Ընտանեկան նախագծեր՝

Իր մասին է պատմում Արմեն Աղաբաբյանը

Արգիշտի Մելքոմ Մելքոմյանը պատմում է իր մասին

Եվա Գրիգորյանը պատմում է իր մասին

Ես նախագիծ. խճանկարով ինքնանկար

«Ես» նախագծի շրջանակներում, սովորողները ինքնանկար են պատրաստում: Նախ սկզբից նկարում են իրենց, հետո գունավոր թղթերը մանր կտրտած՝ երկրաչափական պատկերներով կամ ուղղակի կտրտած՝ ստանում են դեմքը, աչքերը, քիթը, բերանը: Սկզբում սովորողները չէին ցանկանում իրենց դեմքին, ինչ-որ բան փակցնել, բայց հետո այնքան հավես էր երկրաչափական պատկերներով աշխատելը, որ խճանկարի նման հավաքեցին ինքնանկարը:

«Ես» նախագիծ

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Տևողությունը՝ 8 շաբաթ

Նախագծի նպատակը՝
Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորողսովորողներ, սովորողուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

 Խնդիրներ՝

  • Զարգացնել բանավոր խոսելու կարողությունները
  • Զարգացնել մեդիահմտությունը
  • Զարգացնել հարցեր կազմելու, հարցազրույց վարելու կարողությունը
  • Ձևավորել և զարգացնել գրավոր խոսքը
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Ձևավորել և զարգացնել տեխնոլոգիական կարողությունները

Յուրաքանչյուր սովորող ստեղծում է «Ես» եմ մեդիափաթեթ՝ պրեզենտացիա P Point ծրագրով, տեսանյութ, ֆոտոպատում, ինքնանկար,  որտեղ նա նկարագրում և բնութագրում է իրեն և տեղադրում բլոգում:

Մայրենի՝

Սովորողը նկարագրում և բնութագրում է իրեն՝ հասկանալի և գրագետ:Հարցեր է պատրաստում, հարցազրույց վարում հարազատների հետ՝ իր անվան և իր մասին:

Սովորողը գրավոր նկարագրում և բնութագրում է իրեն և ընկերոջը, մտքերը ամբողջական նախադասություններով, գրագետ գրառելով (հատուկ անունների, օժանդակ բայերի գրություն, նախադասության սկիզբ, ավարտ):Հորինում ենք և գրառում բլոգում՝ անհավանական պատմություն  սեփական ես-ի մասին:

  • Մեդիահմտություն՝

  • Աշխատում ենք P. Point ծրագրով.
    • Մուտքագրել
      Ավելացնել նկար
      Ընտրել անիմացիա

    Տեխնոլոգիա և մաթեմատիկա՝

    • Նկարում ենք մեր դիմանկարը
    • Երկրաչափական պատկերներից ստանում ենք մեր դիմանկարը

    Շրջակա աշխարհ՝

    • Գտնում ենք իմ սիրելի կենդանու մասին փաստեր
    • Գտնում ենք իմ սիրելի բույսի մասին փաստեր

    Ընթերցանության նյութեր՝

    «Թռչունի մտածմունքը» Հովհաննես Թումանյան

    «Կաքավ» մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

    «Ամենից լավ տունը» Հովհաննես Թումանյա

    «Մանուկն ու ջուրը» Հովհաննես Թումանյան

    Արդյունք՝

    Խճանկարով ինքնանկար

    Պատմում է Եվա Գրիգորյանը

    Պատմում է Արմեն Աղաբաբյանը

    Պատմում է Արգիշտի Մելքոմ Մելքոմյանը

    Արփի Փիրումյան

    Երբ ես փոքր էի՝ պատմում է Մարկ Վարդանյանը

    «Ես» նախագիծ

    Իր մասին պատմում է Գիգոլյան Էդգարը:

    Պատմում է Մհեր Բարսեղյանը

    Պատմում է Աղաբաբյան Արմենը

    Պատմում է Մարկ Վարդանյանը

    Պատմում է Արփի Փիրումյանը

    Ժասմինա Հակոբյան

    Սուսաննա Գրիգորյան

    Արամ Արտազյան

    Ռազմիկ Սիմոնյան

    Եվա Գրիգորյան

    Գևորգ Աբրահամյան

    «Ես» նախագիծ

    «Ես» նախագիծը իրականացման ընթացքի մեջ է:Կարդացինք «Անճոռնի ճուտիկը» հեքիաթը,քննարկեցինք,հետաքրքիր հարցադրումներ արեցինք,Ռոդարյական լուծումներով:Նկարեցինք յուրաքանչյուրս մեզ և իմ ընկերոջը:Շատ ծիծաղելի էր սովորողների համար ընթացքը:Յուրաքանչյուր դեմքի մաս նկարելիս,հիանում էին,իսկական իմացումի հրճվանք էր: