Posted in Համագործակցային նախագիծ, Ազգագրական փառատոն

Համագործակցային նախագիծ. սովորում ենք կարպետագործություն

Հասմիկ Գրիգորյանի հետ երկրորդ դասարանի սովորողները սկսում են կարպետագործություն սովորել: Միջին դպրոցի տեխնոլոգիայի սրահը մի լավ ուսումնասիրեցինք, հետո ուսումնասիրեցինք գորգագործության, կարպետագործության գործիքները, թել մանեցինք և սկսեցինք մենք էլ աշխատել:

Posted in Ձմեռային ճամբար, Ազգագրական փառատոն

Սովորող- սովորեցնող նախագիծ․ սովորում ենք ազգագրական պարեր

Ազգագրական փառատոն 2023-ի շրջանակում Ավագ դպրոցից մի խումբ սովորողներ՝ Սովորող- սովորեցնող նախագծով 7-րդ և 6-րդ ջոկատներին սովորեցրին ազգային պարեր՝ Թամզարա, Փափուռի, Ասմար պարերը։

Ավագ սովորողների պարից կրտսերները ոգևորվել էին և ջանում էին լավ պարել։ Սիրուն նախագիծ էր։

Տեսանյութը Մելինե Սիմոնյանի՝

Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորդություն, Ազգագրական փառատոն

Ազգային ժողովրդական արվեստների թանգարանում

Ազգագրական փառատոն 2023-ի շրջանակում այցելեցինք Աղգային ժողովրդական արվեստների թանգարան։ Թանգարանի շրջայցից հետո մասնակցեցինք թանգարանի կրթական ծրագրին։ Որի ժամանակ գորգանախշ ներկեցինք փայտե ափսեի վրա։

Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորդություն, Ազգագրական փառատոն

Ազգային ժողովրդական արվեստների թանգարան

Ազգագրական փառատոնի շրջանակներում, ըստ Ձմեռային ազգագրական փառատոն 2023 նախագծի այցելություն ժողովրդական արվեստի թանգարան։

Ժողովրդական արվեստների թանգարանի մասին

Օրը՝ 25.01.2023թ

Մեկնում՝ 10։20-13:35

Մասնակիցներ՝ 6-րդ ջոկատ, դասավանդող

Վարորդ՝ Աֆո Սադաղյան

Նպատակը՝ ծանոթացում ժողովրդական արվեսգի նմուշներին, զարդանախշերին, ճանաչել հայկական արվեստի տեսակները։

Ընթացք՝

Զրույց – քննարկում հայկական արվեստի տեսակների մասին։

Ուսումնասիրում ենք և փորձում նկարել հայկական զարդանախշերը։

Ժողովրդական արվեստների թանգարանի կայքէջին ծանոթանում ենք և ուսումնասիրում։

Սովորողներ՝

1.Անանյան Արամ
2.Աղաջանյան Դանիել Անտոն
3.Ամբարյան Դանիել
4. Սուքիասյան Էլեն
5.Արքելաթյան Գրիգոր Լևոն
6.Գասպարյան Արտյոմ Ալբերտ
7.Գևորգյան Եվա Անդրանիկ
8.Դաշյան Անի Արկադի
9.Եդիգարյան Ռոբերտ Արթուր
10.Զարգարյան Մայրա Արթին
11.Թադևոսյան Տաթև
12.Թևոսյան Նարեկ կարապետ
13.Թորոսյան Էվելինա Շանթ
14 Վարդանյան Դանիել Կարեն
15.Խնկոյան Հայկ
16.Հակոբյան Ալեքս Լևոն
17.Քեյան Հայկ
18.Էրիկ Քոչարյան
19.Հովսեփյան Սառա Արարատ
20.Ղազարյան Լևոն

Արդյունք՝

Posted in Ձմեռային ճամբար, Ազգագրական փառատոն

Ազգագրական փառատոն

Փառատոնի հերթական ուսուցումը ազգային հոլի պտտումն է: Ճամբարականները ընկեր Սոնայի և մի խումբ սովորողների հետ սկսեցին սովորել հոլ խաղալ, որը մեծ հաճույք ու հավես փոխանցեց կրտսեր ճամբարականներին:

Posted in Ձմեռային ճամբար, Ազգագրական փառատոն

Ձմեռային ազգագրական փառատոն 2023

Ձմեռային ազգագրական փառատոն 2023

Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 9-31. 2023թ.

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի վեցերորդ ջոկատ։

Նպատակը

  • ազգային մշակույթի ճանաչում, յուրացում, փոխանցում, տարածում
Continue reading “Ձմեռային ազգագրական փառատոն 2023”