Նկարում ենք «Անբան Հուռին» Հեքիաթի սիրելի հատվածը








Նկարում ենք «Անբան Հուռին» Հեքիաթի սիրելի հատվածը
Երկրորդ դասարանի սովորողները հորինում են «Անբան Հուռին» հեքիաթի վերջաբանը փոփոխած իրենց երևակայությամբ: Ի՞նչ կլիներ, եթե բզեզը չլիներ:
Եթե բզեզը չլիներ, զոքանչը մի ուրիշ սուտ կհորիներ ու փեսային կվախեցներ, որ իր ամուսինը այնքան էր աշխատել, որ դարձել էր ալարկոտ։ Եվ փեսան Հուռիին լիքը գործ չէր տա, և սուտը չէր բացահայտվի։
Մայրա Զարգարյան
Եթե բզեզը չլիներ, մայրը կթողներ Հուռիին աշխատել և Հուռին խելացի կդառնար ու մայրը էլ չէր խաբի ամուսնուն։
Հայկ Քեյան
Եթե բզեզը չլիներ, զոքանչը կհորիներ ուրիշ սուտ, որպեսզի ծույլ աղջկան ազատեր գործից։ Թե, հերս էնքան աշխատեց, որ շատ աշխատելուց, ալարկոտ, ծույլ դարձավ։
Էվելինա Թորոսյան
Եթե բզեզը չլիներ, փեսան Հուռուն այնքան գործ կտար, որ Հուռին էլ ալարկոտություն չէր անի։ Քիչ֊քիչ Հուռին էլ կսկսեր աշխատել։
Արամ Անանյան
Եթե բզեզը չլիներ, մայրը չէր կարողանալու խաբել ամուսնուն, որովհետև ամուսինը էլի կուզենար Ամբան Հուռուն գործ տալ։ Նա կիմանար, որ Անբան Հուռին իրական չգիտեր աշխատել։
Անի Դաշյան
Եթե այս հեքիաթի մեջ չլիներ բզեզը, զոքանչը մեկ այլ սուտ բան էր հորիներու, որպեսզի խաբեր փեսային ու փրկեր անբան աղջկան։ Օրինակ՝ բզեզի փոխարեն մի ճանճ, մեղու կամ էլ մի մուկ էր գտնելու ու դրանց միջոցով փեսային խաբելու էր։
Սառա Հովսեփյան
Եթե բզեզը չլիներ
Զոքանչը չէր խաբի, չէր վախեցնի Հուռիի ամուսնուն և ամուսինն էլ չէր վախենա, որ Հուռին բզեզ կդառնար։
Մոնա Մխիթարյան
Մի օր Հուռիի ամուսինը քեֆ է անում և զոքանչին կանչում է իրենց տուն։ Քեֆի ժամանակ ամուսինը Հուռիին ասում է, որ ամանները լվանա, բայց Հուռին չի կարողանում լվանա ամանները և կոտրում է։ Ամուսինը բարկանում է նրա վրա և զոքանչին խնդրում է, որ Հուռիին գործ անել սովորեցնի։
Լևոն Ղազարյան
Քեֆի ժամակ Հուռին տեսնում է, թե ամուսինը ինչքան է ուրախ, ամաչում է իր արարքից, և ամեն ինչ խոստովանում է: Ամուսինը ներում է նրան, խոստանում է, որ կփոխվի ու կդառնա աշխատասեր:
Գրիգոր Արքելաթյան