Posted in Մաթեմատիկական հաշվարկներ, Ֆլեշմոբ

Դեկտեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի երկրորդ խնդիր

Արագիլների խումբը թռչում է․ մեկը՝ դիմացից, երկուսը՝ հետևից, մեկը՝ հետևից, և երկուսը՝ դիմացից, մեկը՝ երկուսի մեջտեղից, և երեքը՝ շարքով։ Իրար հետևից քանի՞ արագիլ է թռչում։

Posted in Աշխատաժամանակ

Աշխատակարգ 30.01-03.02

Իրականացվող նախագծեր՝

Թումանյաննու մենք

Ընթերցանության նյութերն են՝ Չարի վերջը_Հովհաննես Թումանյան
Կացին ախպերը Հովհաննես Թումանյան
Մայրենի՝ Ընթերցարան, 2-րդ դասարանի համար, մաս 1-ին 
Հայոց լեզու՝ Հայոց լեզու 2 էջ 57-59
Մարզում ենք աչքերըմաթեմատիկական խաղ-դադարԼուցկիներով խնդիր
Մաթեմատիկա՝ 01-02.02 մաթեմ

1-ին պարապմունք — 9:20 — 10:05

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55

3-րդ պարապմունք — 11:05 — 11:50

4-րդ պարապմունք — 11:55 — 12:40

Ընդմիջում — 12:40 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35

Ռուսերենի ուսուցիչ՝ Լուսինե Պետրոսյան
Անգլերենի ուսուցիչ՝ Հասմիկ Սարիբեկյան
Շախմատի ուսուցիչ- Առնոլդ Միքայելյան
Երաժշտության ուսուցիչ- Սեդա Թևանյան
Երկարացված օրվա կազմակերպիչ՝ Ֆենյա Արսենյան

Continue reading “Աշխատակարգ 30.01-03.02”
Posted in Ձմեռային ճամբար, Ազգագրական փառատոն

Սովորող- սովորեցնող նախագիծ․ սովորում ենք ազգագրական պարեր

Ազգագրական փառատոն 2023-ի շրջանակում Ավագ դպրոցից մի խումբ սովորողներ՝ Սովորող- սովորեցնող նախագծով 7-րդ և 6-րդ ջոկատներին սովորեցրին ազգային պարեր՝ Թամզարա, Փափուռի, Ասմար պարերը։

Ավագ սովորողների պարից կրտսերները ոգևորվել էին և ջանում էին լավ պարել։ Սիրուն նախագիծ էր։

Տեսանյութը Մելինե Սիմոնյանի՝

Posted in Ձմեռային ճամբար

Արտադրությամբ ուսուցում

Դդմածեսին ընդառաջ պատրաստեցինք դդումով և ընկույզով քաղցրավենիք: Մի լավ համտեսեցինք և ուսումնասիրեցինք դդումը: Սերմերը առանձնացրինք: Այնուհետև պատրաստեցինք քաղցրավենիքը: Դդումով քաղցրավենիքը համտեսեցինք և հյուրասիրեցինք Դդմածեսին:

Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորդություն, Ազգագրական փառատոն

Ազգային ժողովրդական արվեստների թանգարանում

Ազգագրական փառատոն 2023-ի շրջանակում այցելեցինք Աղգային ժողովրդական արվեստների թանգարան։ Թանգարանի շրջայցից հետո մասնակցեցինք թանգարանի կրթական ծրագրին։ Որի ժամանակ գորգանախշ ներկեցինք փայտե ափսեի վրա։

Posted in Հաշվետվություն, Ձմեռային ճամբար, Ես կարողանում եմ

Ճամբարի ամփոփում

Հունվար ամիսը որպես ճամբար և ստուգատեսային էր։ Հունվարյան ճամբար 2023-ին սովորողները մասնակցել են մի շարք ստուգատեսների, Սովորող- սովորեցնող նախագծերի, ճամփորդությամբ ուսուցման։ Ճամբարին մասնակցել են 25 սովորող և բոլորն էլ մասնակցել են ստուգատեսներին։

Մարմնամարզական ստուգատես՝
Մարզական ստուգատեսին ընդառաջ
Մարզական ստուգատես
Մարզական հանդիպում Արևելյան դպրոցի հետ

Բնագիտատեխնիկական ստուգատեսին ընդառաջ՝
Ինքնաշեն ժամացույցների ստեղծում
Բնագիտական գործունեությունը ընտանիքում
Կառուցողական խաղերի ֆլեշմոբ

Ազգագրական փառատոնին ընդառաջ՝
Ազգային խաղեր․ հոլ պտտոցի
Ազգային խաղեր, ընկույզով ռիթմիկա
Սովորում ենք հաշվերգեր և խաղում աղջիկ փախցնոցի
Սովորում ենք խաղալ թաշկինակ խաղը
Ընկուզախաղեր

Դիջիթեք 2023
Սովորող- սովորեցնող նախագիծ. Paint ծրագրի գործիքների ուսուցում
Սովորող- սովորեցնող նախագիծ PowerPoint ծրագրի ուսուցում

Արտադրությամբ ուսուցում
Պատրաստում ենք դդումով և ընկույզով քաղցրավենիք

Համագործակցային նախագծեր՝
Հանդիպում ֆիլմադարանի հետ․ ֆիլմի քննարկում
Մարզական հանդիպում Արևելյան դպրոցի հետ
Տեխնոլոգիական աշխատանք․ Ավագ դպրոց․ Սովորող- սովորեցնող նախագիծ
Պարուսուցում․ Ավագ դպրոց․ Սովորող- սովորեցնող նախագիծ

Ուսումնական ճամփորդություն
Աղգային Ժողովրդական արվեստների թանգարան