Նպատակ` նախագծի գործունեությունն իրականացնելով՝ սովորողները ձեռք կբերեն մի շարք հմտություններ և կարողություններ:
Խնդիրներ` Բանավոր և գրավոր խոսքի զարգացում, ստեղծագործական երևակայության զարգացում: Մեդիահմտությունների զարգացում: Տրամաբանական մտածողության զարգացում:
Նպատակ՝ Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին։ Նվիրելու կուլտուրա, հոգ տանել, խնամել, հոգատարություն սերմանել։
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց Ժամանակահատվածը՝ — 22.03, 23.03. 24.03 Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց դիմած 2021-2022թ. 1-ին դասարանի սովորողներ Համակարգողներ՝ Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան, Վարսիկ Աթոյան
Բարեկենդան
Նպատակը՝ նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին։
Անհրաժեշտ իրեր, որոնք «Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝
բրդուճներ/+քաղցր որևէ բան, միրգ/
լողազգեստ /ցամքոց, լողաթափ, ռեզինե գլխարկ /
Շաբաթվա անելիքներ Կավագործություն Այցելություն ագարակ Կենդանիների խնամք Բակային ընթերցումներ և քննարկումներ Լող Երգ
Առաջին օր
9:45-10:00- Ընդունելություն 10:00-10:15- Միասնական ընդհանուր պարապմունք, սովորում ենք <<Արև, արև, ե՛կ, եկ>> երգը 10:10-10։30- Շրջում և ճանաչում ենք դպրոցը 10:30-11:50-Աթաբեկ Խնկոյան Աքաղաղն ու կտուրը
Մի աքաղաղ Կարմրապեծիկ, Իր ոտները Երկար ու ձիգ, Կտրին տալով՝ Վեր-վեր ձգվեց, Ու զարմանքով Ի՜նչ հարց տվեց.
— Էս ո՞նց է որ Ես զոռ տալիս, Էս կտուրը Փուլ չի գալիս:
11։50-11։10- ընդմիջում 11։10-12։00- նկարչություն, երաժշտության ունկնդրում
Երկրորդ օր
9:45-10:00- Ընդունելություն 10:00-10:30- Այցելություն ագարակ 10:30-10։50- Կավագործություն ծեփում ենք ագարակի կենդանիներին 11։50-11։10- ընդմիջում 11։10-12։00-ուրախ օտար լեզու
Երրորդ օր
9:45-10:00- Ընդունելություն 10:00-10:15- միասնական ընդհանուր պարապմունք <<Ձիուկ>> երգը 10:10-10։30- հեքիաթի ժամ /Թումանյանի «Ճամփորդները»/ 10։30-11։50- Մարզախաղեր 11։50-11։10- ընդմիջում 11։10-12։00- լող / հեծանվավարություն
Ճամբարի վերջում, սովորողները անհատական տեսանյութով կներկայանան նշված վերնագրերից մեկով՝
Եղել է, չի եղել, Աֆրիկայում մի բադ է եղել։ Ճիշտը որ ասենք, նա անգլիական բադ էր, քանի որ ծնվել էր Անգլիայում ու անունն էլ Միրանդա էր։ Նա վաղուց էր երազում հայրենիք վերադառնալ, որովհետև շատ էր ուզում խաղալ անգլիացի տղաների ու աղջիկների հետ։ Ուստի նա հրաժեշտ տվեց իր բարեկամներին, թեև շատ ծանր էր այդ բաժանումը։ Հրաժեշտ տվեց առյուծներին, վագրերին, կապիկներին, միայն թե՝ ոչ կոկորդիլոսներին։ Նա կոկորդիլոսներին հանդուրժել չէր կարողանում։ Եվ համարձակ ճամփա ելավ։ Երկար, շատ երկար նա թռչում էր ջունգլիների վրայով, իսկ հետո երևաց ծովը։ Միրանդան թռավ հասավ Իտալիա։ Ծովափին շատ երեխաներ կային։ Նրանք խաղում էին ավազով, իսկ քիչ հեռու նստած ծնողները ոչինչ չէին անում։ «Ի՜նչ հիմար ու անարդարացի բան է»,— մտածեց Միրանդան։
Հետո նա թռավ սարերի վրայով ու պարզ է, որ ստիպված դեպի վեր ու ավելի վեր էր բարձրանում։ Իսկ ավելի վերևում ցուրտ էր ու ձյուն էր տեղում։ Հանկարծ նա լսեց, որ մեկը երգում է։ Ձայնը լսվում էր մոտիկից ու ավելի մոտիկից։ Նրան թվաց, թե երգում են ֆրանսիական «Սյուր֊լյո֊փոն դʼԱ֊վին֊յոնը», որ նշանակում է «Ավինյոնի կամրջի վրա»։ Եվ իրոք, քիչ անց, մառախուղի միջով սուրաց ֆրանսիացի ծիծեռնակների երամը, որը թռչում էր դեպի հարավ՝ Իտալիա։ Միրանդայի մոտով անցնելիս, նրանք թևերը թափահարելով, ջերմորեն ողջունեցին։ Եվ Միրանդան էլ նրանց պատասխանեց՝ իր թևերը թափահարելով։ Նա շատ էր հոգնել և ուտել էր ուզում։ Ձյունը ավելի սաստիկ էր տեղում, և ոչինչ տեսանելի չէր։ Ականջների մոտ սուլում էր քամին, ձյունը կուրացնում էր աչքերը, թռչելն ավելի ու ավելի էր դժվարանում։ Բայց Միրանդան մտածում էր լոկ այն մասին, թե որքան լավ է ամառը անգլիական ճահիճներում, ու շուտափույթ հանդիպում էր երազում անգլիացի երեխաների հետ։ Նրա կտուցն ուղղված էր Լոնդոնի կողմը։ Այդպես նա թռչում էր շատ երկար ժամանակ։ Քամին հանդարտվեց աստիճանաբար, ձյունն էլ դադարեց տեղալուց։ Եվ իր գլխավերևում Միրանդան աստղեր տեսավ, իսկ ցածում՝ մեծ քաղաքի թարթող լույսերը։ Դա Լոնդոնն էր։ Միրանդան վայրէջք կատարեց քաղաքի լճակի վրա։ Լճակի կենտրոնում մի կղզյակ կար, իսկ կղզյակի վրա՝ ազատ մի բույն․ ասես միտումնավոր նախապատրաստել էին հենց Միրանդայի համար։ Միրանդան շատ ուրախացավ։ Նախաճաշեց ճահճային խոտերով, հետո նստեց բնում ու արդեն սկսել էր ննջել, երբ հանկարծ լսեց մի ձայն․ — Միրանդա՜… Միրանդա՜… — Այստեղ եմ,— պատասխանեց Միրանդան։ Նա ելավ բնից ու լողաց դեպի լճափ։ Այստեղ նա տեսավ փոստատար տղային։ — Հեռագիր ունես,— ասաց տղան։— Խնդրում եմ, ստորագրիր, որ ստացել ես։ Միրանդան ստորագրեց։ Հետո հեռագիրը կտուցին, լողաց դեպի ետ, դեպի իր բույնը։ Նա հուզմունքով բացեց հեռագիրը։ Պարզվեց, որ հեռագիրն ուղարկել են աֆրիկացի տղաներն ու աղջիկները։ Ահավասիկ, թե ինչ էին նրանք գրել․
Փետրվարի 19-ին ուղևորվեցինք դեպի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն դիտելու «Մի կաթիլ հեքիաթ» ներկայացումը։ Թատրոնի մուտքի առջև արտասանեցինք Թումանյանական շարք։