Ժամանակահատված՝ փետրվար ամիս
Մասնակիցներ՝ երրորդ դասարանի սովորողներ, ծնողներ

Նպատակ՝
ստեղծագործությունների միջոցով բացահայտել ու ճանաչել Հ. Թումանյանին: Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։ Ֆիլմերի, աուդիոհեքիաթների, տիկնիկներով ներկայացումների ստեղծում:
Խնդիրներ՝
բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը, թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության, պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).
• Գրավոր խոսքի զարգացում (նամակներ գրել հեքիաթի, պատմության հերոսին, ավարտել կիսատ նախադասությունները).
• Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը, մի քանի հեքիաթներ խառնել ու նոր հեքիաթ ստանալ).
• Մեդիահմտությունների զարգացում, ստեղծել դասարանական աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, թումանյանական էլեկտրոնային բացիկներ).
• Ինքնուրույն աշխատելու հմտությունների ձևավորում.
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
• Հաղորդակցական հմտությունների զարգացում
Համագործակցային հմտությունների զարգացում (թատերական -խաղ-ներկայացում-բեմադրություն)
Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, ընթերցասրահ, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, ընտանիք:
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք, թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, նկարչական պարագաներ (ջրաներկ, գուաշ, վրձին, տարբեր տեսակի գունավոր թղթեր), այլ նյութեր (խմոր, պլաստիլին, կտորներ, կոճակներ, ժապավեններ, թափոններ):
Նախագծի իրականացման ընդհանուր նկարագրություն՝
• Թումանյանական ստեղծագործությունների յուրացում խաղային մեթոդների օգնությամբ.
• Կենդանի,տիկնիկներով և մեդիա ներկայացումների պատրաստում.
• Թումանյանական պատկերասրահի ստեղծում ջրաներկով (գուաշով), paint նկարչական ծրագրով՝
• պատմություն (հեքիաթ) նկար
• հատված (հեքիաթի դրվագ) նկար.
• Թումանյանի պատմվածքներից «սիրելի հերոս» նկար
Նախագծի իրականացման արդյունքում ստեղծել թումանյանական աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, թատերական ներկայացումներ:
Ստեղծագործական (ռոդարիական) հնարքների կիրառում.
• Թումանյանական ստեղծագործությունների միախառնում,Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակյության քերականություն» գրքի հնարքների կիրառամբ`
• Հեքիաթների շիլաշփոթ
• Ի՞նչ կլիներ հետո…
• Ի՞նչ կլիներ, եթե…
• Ստեղծագործական երևակայության երկանդամություն
Ուսումնական նյութեր՝
«Անխելք մարդը», «Շունն ու կատուն» Խելոքն ու հիմարը, «Ձախորդ Փանոսը»,
Անցած տարվա սովորողների աշխատանքները որպես ուսումնական նյութ՝
Մարկ Վարդանյան «Խելոքն ու հիմարը», Արգիշտի Մելքոմ Մելքոմյան՝ «Կացին ախպերը», Մհեր Բարսեղյան՝ «Բարեկենդանը», Արմեն Աղաբաբյան
երաժշտական, պարային ստեղծագործությունների ցանկ
• Կաքավիկ
• Արև, արև, եկ, եկ
• Արև, արև, դուրս արի
• Ախ, գարուն է
• Ախ, ինչ լավ են
• Գարնան առավոտ
• Համբարձման առավոտը
• Թամզարա
Ընտանեկան նախագծեր՝
«Թումանյանն ու մենք» ուսումնական նախագիծը տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր տեսակի, տարբեր նյութերով ներկայացումներ, կարդում են մայրիկները, հայրիկները, տատիկներն ու պապիկները սովորողների հետ:
Ուսումնական ճամփորդություններ՝
Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
Արդյունք՝
Ստեղծագործում են սովորողները՝ թումանյանական հերոսներով