Posted in Ձմեռային ճամբար, Մարզական ստուգատես

Ձմեռային մարզական ճամբար

Այսօրվա մեր ճամբարային առօրյան ճամփորդական ու մարզական էր։ Ճամփորդությունը դեպի Ձրվեժի անտառպարկն էր։ Անտառպարկի տեսարանը շատ գեղեցիկ և ոգեշնչող էր։ Գեղեցիկով բոլորս հիանում էինք և նկարվում։ Սառցե լիճի տեսարանից չէիր կարող անտարբեր անցնել։

Քայլարշավ կատարեցինք դեպի հարմար հարթակ, որպեսզի սահնակ վարենք։ Սա իրական ձմեռային մարզական պարապմունք էր։ Մեծ օգնություն էր Մադլեն Թերզյանի և Նարեկ Կարապետյանի ներկայությունը։ Արդյունքը տեսանյութում։