Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում
Խնդիրները՝ ազգային զարդանախշերի իմացություն,ափսեների ստեղծում, զարգացնել կավով աշխատելու կարողություն,ազգագրական խաղերի իմացում, պատրաստել գաթա
Նախագծի ուղղություններ՝
ազգային խաղեր
ազգային խոհանոց
թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն
Ընթացք՝
1. կավով ափսեների պատրաստում, թրծում, հղկում, գունավորում ազգային զարդանախշերով։ Ազգային զարդանախշերի ուսումնասիրություն, նկարում։
2. Ազգային խաղերը իրականացնում ենք 4-րդ ջոկատի հետ համագործակցելով, ընկերակցելով։
3. Ազգային գաթայի ուսումնասիրություն, բաղադրատոմս և պատրաստում։
Ազգային խաղերի ընտրանի՝
Աղջիկփախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Աքլորակռիվ
Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից վանկարկում են.