Ժամանակահատված՝ 20.04- 24.05
Նպատակ՝ Երրորդ դասրանի սովորողը կներկայանա իր ձեռք բերած կարողություններով ու հմտություններով:
Խնդիրներ՝
- մեդիահմտությունների ներկայացում, բլոգավարություն
- ընթերցելու կարողությունների ցուցադրում
- մաթեմատիկական, տրամաբանական կարողությունների ցուցադրում
- երսժշտական ունակությունների ցուցադրում
- մարզական կարողությունների ցուցադրում
- տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում
- բնագիտական գիտելիքների ներկայացում
- օտար լեզուներով շփվելու կարողությունների ցուցադրում
Ընթացքը ըստ գործունեությունների՝
Ընթերցանություն՝
Սովորողը կընտրի որևէ պատմվածք կամ առակ և կներկայացնի աուդիտարբերակով կամ տեսանյութի տեսքով:
Մաթեմատիկա՝
- Սովորողները մաթեմատիկայի ապրիլյան-մարտյան ֆլեշմոբների խնդիրներից կընտրեն մեկ խնդիր և լուծման տարբերակը կներկայացնեն տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով:
- Չափումներ կիրականացնեն և կկազմեն խնդիրներ:
- Գնացուցակով խնդիրներ կիրականցնեն և կհաշվեն անհրաժեշտ գումարը:
Մեդիատեխնոլոգիա՝
Սովորողները կներկայացնեն իրենց մեդիահմտությունները՝ ինչ ծրագրերից են օգտվում, ինչպես են ֆիլմ պատրաստում:
Մարմնամարզական՝
- Ես մարզվում եմ ամեն օր
- Անիվների վրա եմ
Բնագիտական՝
- Ես բնապահպան եմ՝ միջավայրի խնամք, ծառատունկ, ծաղկատունկ…
- Մարդու օրգանիզմը. հիգիենա, առողջ ապրելակերպի կանոններ։
Տեխնոլոգիական`
- Յուրաքանչյուր սովորող բլոգում կներկայացնի տարվա ընթացքում իր նկարած նկարների (նաև paint) ցուցահանդեսը։
- Թափոնին՝ նոր կյանք. կներկայացնեն թափոնից ստեղծված աշխատանքներ:
- Սովորողը ցույց կտա իր խոհարարական հմտությունները։
Ստեղծագործական՝
- Սովորողը կհորինի հորինուկ Paint ծրագրով կնկարի և մուլտֆիլմ կպատրաստի
- Հորինուկը կներկայացնի Power Point ծրագրով
Ամփոփում՝
Երրորդ դասարանում սովորում են քսաներկու սովորող: Բոլորը ունեն բլոգներ: Սեպտեմբերից սկսել ենք բլոգավարություն իրականացնել: Բլոգում աշխատել կարողանում են յուրաքանչյուրը իր ունակության չափով: Բլոգային ուսուցումը սովորողի համար հարմար հարթակ է, որտեղ սովորողը ներկայանում է յուրովի և իր աշխատանքի պատկերն է ցույց տալիս: Գրեթե բոլորի բլոգները համապատասխանում են սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին:
Microsoft Teams առցանց ուսումնական հարթակով բլոգավարության տեսադաս ենք կազմակերպել: Այն սովորողները, ովքեր հմուտ են, իրենց բլոգներն են ներկայացնում և հմտություններով կիսվում: Նրանք որպես ուսուցիչներ սովորեցնում են իրենց ընկերներին՝ ովքեր թերանում են տվյալ հարցում: Կարծում եմ` նմանատիպ ուսուցումը երեխաներին ավելի պատասխանատու է դարձնում և հավես ներշնչում, միաժամանակ էլ՝ ավելի հեշտ ընկալվում ընկերոջ կողմից:
Տեսադաս՝ բլոգում ինչպես օգտագործել «շարունակի՛ր կարդալ» գործիքը:
Սովորողները «Ելք» ստուգատեսի շրջանակներում տեսանյութի տեսքով կներկայացնեն իրենց բլոգավարության հմտությունները և հյուր կգնան ընկերների բլոգները՝
- կուսումնասիրեն
- կարծիք կգրեն
- իրենց հավանած նյութի մասին կպատմեն
Ամփոփում՝
Սովորողները իրենց բլոգավարության հմտություններն են ցույց տալիս:
Սովորողները հյուրընկալվել են իրենց ընկերների բլոգներ, առանձնացրել իրենց հավանած նյութերը և պատմում են, թե ինչու են առանձնացրել:
Ես կարողանում եմ խնդիրներ լուծել