Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական նախագծեր

Առցանց ուսուցում. մարտ 16-20

Մասնակիցներ՝  երրորդ դասարանի սովորողներն են ու նրանց ընտանիքները:

Նպատակ՝ ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածությոնն ու սովորողի բլոգավարությունը:

Խնդիրներն են՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում

Երկուշաբթի 16.03

Ներկայացնում եք տեսանյութով,ռադիոնյութով կամ հետաքրքիր մոտեցմամբ կորոնավիրուսից պաշտպանվելու համար սանիտարահիգենիկ միջոցների մասին: Ինչպե՞ս ձեռքերը լվանալ, մարզվել, սնվել և օգտակար բաղադրատոմսով կիսվի՛ր և տեղադրի՛ր բլոգում:

Գտի՛ր պակասող թիվը և նկարով տեղադրի՛ր բլոգում։

 

Լսե՛ք հետևյալ երաժշտությունները ողջ շաբաթ և ոգեշնչված մի նկար նկարե՛ք:

Վիվալդի Գարուն

Տիգրան Համասյան

Կոմտաս

Երեքշաբթի 17.03

  • Ներկայացնում եք Ծիծեռնակին Ա. Խնկոյան բանաստեղծությունը տեսանյութով: Առաջադրանքները տեղադրե՛ք բլոգում:
  • Համացանցից դուրս գրի՛ր տասը փաստ ծիծեռնակի մասին:

Գտի՛ր պակասող թիվը և նկարով տեղադրի՛ր բլոգում։

 

 Չորեքշաբթի, Հինգշաբթի 18.03 – 19.03

  • Պատում մայրիկների մասին (նկարագրություն, բնութագրում, մասնագիտություն, նախասիրություններ) և տեղադրի՛ր բլոգում:
  • Հարցազրույց մայրիկների հետ

Հարցազրույցի միջոցով պարզի՛ր մանրամասներ մայրիկների նախասիրությունների (սիրած ուտեստը, գույնը, երկիրը, եղանակը և այլն) մասին: Հորինուկներ և աքրոստիկոսներ մայրիկին, մայրիկի անվան մասին տղեկություն:

Գտի՛ր պակասող թիվը և նկարով տեղադրի՛ր բլոգում։

 

Ուրբաթ՝ 20.03

Ներկայացնում եք տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով Հիշողություն Ղ. Աղայանի բանաստեղծությունը: Առաջադրանքները տեղադրի՛ր բլոգում:

Մաթեմատիկա՝

Չափում եք հյուրասենյակի, ննջասենյակի հատակի երկարությունն ու լայնությունը, տվյալները աղյուսակում տեղադրի՛ր և հաշվի՛ր պարագիծը: Ընթացքը և արդյունքը պատումի տեսքով ներկայացրո՛ւ բլոգում, կցի՛ր նաև ընթացքի նկարները: