Posted in Ուսումնական նախագծեր, Թումանյանական օրեր

Մայրենի լեզվի օր

Մայրենի լեզվի օրը՝ փետրվարի 21-ին, այցելեցինք Խնկո Ապոր անվան ազգային գրադարան: Մասնակցեցինք Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառին: Երեխաները հետաքրքրությամբ տաղավարից- տաղավար էին մոտենում՝ ուսումնասիրում, կարդում, ծանոթանում պատկերազարդ, նկարազարդ գրքերին:

Ուսումնասիրությունից, ծանոթությունից հետո, տիկնիկային թատրոնի սրահում դիտեցինք Աթաբեկ Խնկոյանի առակների ընտրանի ներկայացումը: Իսկ վերջում ձայնադարանի սրահին ծանոթացանք, ունկնդրեցինք երաժշտություն և պարեցինք:

Միմյանց նվիրեցինք գիրք, որը թող բարի ավանդույթ դառնա: