Posted in Ուսումնական նախագծեր

Փետրվար ամսվա նախագծեր

Թումանյանական օրեր

Տիեզերք նախագիծ

Քանդակը դեպի դասարան

Ճամփորդություն

Posted in Ուսումնական նախագծեր, Թումանյանական օրեր

Շունն ու Կատուն

«Շունն ու կատուն»

Հովհաննես Թումանյան

I

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր oրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Հա՛մ ասում ես, հա՛մ չես կարում,

Հա՛մ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. Էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

Ճոն – մորթուց, կաշվից հագուստ կարող
որդիանց որդի – որտեղից որտեղ
ճանկել – թռցնել, ձեռք գցել
ձմեռնամուտ – աշնան վերջը, ձմռան սկիզբը
կուշտը – մոտ
քուրք – մուշտակ
կուճի –  գլուխ
հրես – ահա, հիմա
մուշտարի – հաճախորդ
վախտին – ժամանակին
ցրցամ տալ – ջուր ցանել, որ փափկի
դիպան իրար – կռվեցին, վիճեցին
դիվանբաշի – դատավոր
կոտրն ընկնել – աղքատանալ, սնանկանալ
մթամ – իբր

  1. Քո կարծիքով կատուն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  1. Շունն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  1. Շան անունից բողոք գրի՛ր կատվի դեմ:

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  1. Կատվի անունից արդարացի՛ր:

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  1. «Շունն ու կատուն» պատմի՛ր մորթու անունից:

Posted in Հաշվետվություն, Ձմետային ճամբար

Հաշվետվություն

Հունվար ամսվա ամփոփում

Ձմեռային ազգագրական փառատոն

Իրականացրած նախագծեր՝ Ձմեռային ճամբար, Ձմեռային Մարզական ստուգատես

Բնագիտական ստուգատեսին ընդառաջ

Ճամբարային առօրյա

Համեղ ճամբարային օր

Պլաստիլինե դդմապատկերներ

Նկարում ենք ձմեռ՝ երաժշտության ներքո

Ճամփորդություն՝

Մարզվում ենք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում

Ամենօրյա հերթապահ երթուղիների կայանատեղում:

Առավոտյան ընդհանուր պարապմունքի պատասխանատու՝ երկու օր:

Երկարացված օրվա փոխարինում՝ մեկ օր:

Posted in Ձմետային ճամբար, Ուսումնական նախագծեր, Ազգագրական փառատոն

Ձմեռային ազգագրական փառատոն

Ազգագրական փառատոնին ընդառաջ ուսումնասիրեցինք մեր ազգային խորհրդանիշ՝ գաթայի մասին: Սովորողները համացանցից դուրս գրեցին գաթայի մասին տեղեկություններ, գաթայի պատրաստման եղանակները ուսումնասիրեցին, իսկ հետո էլ պատրաստեցինք հայկական ավանդական գաթան: Պատրաստման ընթացքում մաթեմատիկական խնդիրներ լուծեցինք՝ գրամի, կիլոգրամի, դրամների վերաբերյալ: Գաթայի մեջ էլ կոպեկ դրեցինք, որն էլ բաժին հասավ ամբողջ դասարանին:

Posted in Ուսումնական նախագծեր, Թումանյանական օրեր

Կարդում ենք Թումանյան. ուսումնական նախագիծ

Նախագծի նպատակը՝

  • Ընթերցանության և ընթերցասիրության խթանում
  • Խմբային ընթերցանության խթանում
  • Աուդիոհեքիաթների ստեղծում

Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Նախագծի խնդիրները՝

  • Սովորողների  մոտ ձևավորել կարդալու, պատմելու, ճանաչելու, խոսելու, լսելու, քննարկելու և վերլուծելու կարողություններ ու հմտություններ
  • Բառապաշարի հարստացում և զարգացում
  • Միասին ընթերցելու, քննարկելու հմտությունների ձևավորում
  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում /բերանացի/
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում

Տեխնոլոգիական գործունեություն — Թափոններով, կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսներ

Թատրոն — Թումանյանական կերպարների ստեղծում, մեր ստեղծած կերպարների միջոցով  խաղում ենք Թումանյան:

Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումանյանական մեդիաներկայացումների փաթեթ:

Posted in Ձմետային ճամբար, Ճամփորդություն, Մարզական ստուգատես, Ուսումնական նախագծեր

Ձմեռային ճամբար. մարզական ստուգատես

Մարզական ստուգատեսին ընդառաջ, այս անգամ մարզվում ենք սահելով: Սովորողները շատ են սիրում սահել, թեպետ ոչ բոլորն են կարողանում սահել: Սովորողները հաղթահարում էին իրենց վախերը, կենտրոնանում իրենց մարմնի և շարժումների մեջ, որպեսզի կարողնան սահել: Արդյունքում՝ որոշները կարողացան վարժ սահել, որոշներն էլ՝ կանգնել սաառույցի վրա և հավասարակշռություն պահել:

Posted in Ձմետային ճամբար, Քանդակը դեպի դասարան

Պլաստիլինե դդմապատկերներ

Դիջիթեքի խորհրդանիշ՝ դդմապատկերներ ենք ծեփում: Յուրաքանչյուր սովորող իր պատկերացրած դդումն է ծեփում և իմացումի հրճվանք ապրում: Հետո էլ, իր ծեփած դդմահերոսի պատմություն հորինում: