Գեղարվեստը կրթահամալիրում

Արևմտյան դպրոցում տոնական առօրյա էր այսօր՝ գեղարվեստը կրթահամալիրում: Յուրաքանչյուր դասարան ներկայանում էր յուրովի.

իրենց ստեղծագործական աշխատանքներն էին ցուցադրում: Մեր աշխատանքը նկարչական պլեներ էր՝ աշուն խորագրով: Նկարում ու երգում էինք Կոմիտաս: Այնքան ներդաշնակ էր միմյանց հետ երգն ու նկարելը: Մեր այս տարվա աշխատանքն էլ ցուցադրեցինք, որ կատարել էինք ֆրանսահայ նկարիչ Վաչե Դեմիրճյանի հետ: