Ընտանեկան նախագծեր

Շատ կարևոր դեր ունեն ընտանեկան նախագծերը, թե՛ սովորողի, թե՛ ծնողի համար: Նաև նշեմ՝ ինչո՞ւ չէ, ուսուցչի համար նույնպես, քանի որ արդյունքը դասարանում արդեն ուսումնական նյութ է դառնում:

Ընտանեկան նախագծի ժամանակ, ծնողի կապը երեխայի հետ ավելի հետաքրքիր և անմիջական է դառնում: Ծնողն ավելի լավ է տեսնում երեխայի կարողությունները: Ծնող- երեխա կապն ավելի ջերմ է դառնում: Նախագծի արդյունքը, երբ սովորողը տեսնում է, ավելի է ոգևորվում: Ընկերներին հպարտությամբ է ցույց տալիս իր աշխատանքը: Միասին դիտելու հրճվանք են ապրում: Ժողովրդական հեքիաթներ Ընտանեկան նախագիծը սովորողները շատ սիրեցին: Երբ դասարանում դիտում էինք յուրաքանչյուրի աշխատանքը, շատ լավ տրամադրություն էր տիրում և ավելի ստեղծագործական էին սկսում մտածել: Այսինքն՝ ընտանեկան նախագիծը մուտք է գործում դասարան, որը ավելի հետաքրքիր և ուսումնսկան է դարձնում երեխայի առօրյան:

Կրթահամալիրի ուսումնական օրացույցի բոլոր նախագծերն իր մեջ ներառում է ընտանեկան նախագծերը:

«Ես» նախագիծն էլ, իր մեջ ներառում է ընտանեկան նախագիծ: Այստեղ ծնողը տեսնում է իր երեխայի նախասիրություններն ու հնարավորությունները տարբեր ոլորտներում: Ծնող և երեխա կապը ավելի է միավորվում:

Թումանյանական մեդիափաթեթ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s