Միասնական մարզատոն

Վայրը ՝ Բախշյանի անվան այգի

Մասնակիցներ՝ Արևմտյան և Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիներ

Ծրագրում՝

Շարային վարժություններ, վազք,մարզական խաղեր, ծանոթություններ

Նախքան խաղը սկսելը, երկու դասարաններն էլ մաղթանքնր կասեն միմյանց:

Խաղ 1

Սովորողները բաժանվում են երկու խմբի, փորձում են գնդակը ոտքերի արանքում բռնելով՝ արագ հասնել եզրագծին, ապա արագ փոխանցել այն հաջորդ մասնակցին։Կհաղթի այն թիմը, ում մասնակիցներն ավելի շուտ կավարտեն։

Խաղ 2

Սովորողները բաժանվում են երկու խմբի։ Մասնակիցը գնդակը վարելով հասնում է եզրագծին, վերադառնում ե գնդակը ձեռքին և փոխանցում հաջորդ մանակցին: Կհաղթի այն թիմը, ում մասնակիցներն ամենաշուտը կավարտեն:

Խաղ 3

Սովորողները բաժանվում են 2 խմբի։ Երկու մասնակից գնդակը իրար փոխանցելով պետք է հասնեն եզրագծին և կվերադառնան իրար ձեռք բռնած՝ գնդակով։ Գնդակը կփոխանցեն հաջորդ մասնակիցներին: Կհաղթի այն թիմը, որի մասնակիցները ամենաշուտը կավարտեն:

Արդյունքը դիտե՛ք այստեղ:

Ընտանեկան նախագծեր

Շատ կարևոր դեր ունեն ընտանեկան նախագծերը, թե՛ սովորողի, թե՛ ծնողի համար: Նաև նշեմ՝ ինչո՞ւ չէ, ուսուցչի համար նույնպես, քանի որ արդյունքը դասարանում արդեն ուսումնական նյութ է դառնում:

Ընտանեկան նախագծի ժամանակ, ծնողի կապը երեխայի հետ ավելի հետաքրքիր և անմիջական է դառնում: Ծնողն ավելի լավ է տեսնում երեխայի կարողությունները: Ծնող- երեխա կապն ավելի ջերմ է դառնում: Նախագծի արդյունքը, երբ սովորողը տեսնում է, ավելի է ոգևորվում: Ընկերներին հպարտությամբ է ցույց տալիս իր աշխատանքը: Միասին դիտելու հրճվանք են ապրում: Ժողովրդական հեքիաթներ Ընտանեկան նախագիծը սովորողները շատ սիրեցին: Երբ դասարանում դիտում էինք յուրաքանչյուրի աշխատանքը, շատ լավ տրամադրություն էր տիրում և ավելի ստեղծագործական էին սկսում մտածել: Այսինքն՝ ընտանեկան նախագիծը մուտք է գործում դասարան, որը ավելի հետաքրքիր և ուսումնսկան է դարձնում երեխայի առօրյան:

Կրթահամալիրի ուսումնական օրացույցի բոլոր նախագծերն իր մեջ ներառում է ընտանեկան նախագծերը:

«Ես» նախագիծն էլ, իր մեջ ներառում է ընտանեկան նախագիծ: Այստեղ ծնողը տեսնում է իր երեխայի նախասիրություններն ու հնարավորությունները տարբեր ոլորտներում: Ծնող և երեխա կապը ավելի է միավորվում:

Թումանյանական մեդիափաթեթ

Ընտանեկան նախագիծ

Նպատակ՝ հայ ժողովրդական հեքիաթները կամ այլ հեքիաթներ ներկայացնել ընտանիքի անդամների հետ՝ ֆիլմի տեսքով:

Նկարը՝ Արգիշտի Մելքոմ Մելքոմյան

Խնդիրներ՝

  • ծնողներին ներգրավել ուսումնական գործընթացին,
  • երևակայության և ստեղծագործական մտածելակերպի զարգացում,
  • երեխաների խնդիրների, դժվարությունների բացահայտում,
  • միասին աշխատելու և արդյունքը տեսնելու կարողություն

Ընթացք՝

սովորողը մեր անցած հեքիաթներից, որը որ հավանում է, ներկայացնում է ֆիլմի տեսքով: Կարդում կամ պատմում է ընտանիքի անդամների հետ:

Արդյունք՝

Կարդում է Գևորգ Աբրահամյանը, մայրիկը և քուրիկը

Կարդում է Արփի փիրումյանը և մայրիկ

Կարդում է Արգիշտի Մելքոմ Մելքոմյանը և մայրիկ

Կարդում է Վալերի Սարգսյանը և մայրիկը

Կարդում է Արմեն Աղաբաբյանը և մայրիկը