Ճամփորդություն դեպի Ջրվեժ անտառապարկ

Սեբաստացու օրերի շրջանակներում երրորդ դասարանցիները ճամփորդելու են «Ջրվեժ» անտառապարկ:

Օրը՝ նոյեմբերի 15, ժամը՝10:00

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երրորդ դասարանցիներ

Նպատակը՝

  • աշնան դիտում
  • «Ուսումնական աշուն» նախագծի ամփոփում,
  • քայլք,
  • ճամփորդությամբ ուսուցում,
  • շրջակա միջավայրի ճանաչում, պահպանում,
  • աշնան գույների դիտարկում և նկարում

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում,
  • քարտեզից օգտվելու հմտությունների զարգացում,
  • շրջակա տարածք. մաքրում,
  • բնագիտական-ճանաչողական տեղեկությունների (ճանաչել ու տարբերել ծառ, թուփ, սաղարթ, տեսակներ) ընդլայնում,
  • թվային գործիքներից օգտվելու հմտությունների կիրառում,
  • բանավոր խոսքի զարգացում,
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք «Ջրվեժ» անտառապարկը: Դրանից հետո զրուցում ենք անտառի, ծառերի մասին զրուցում ենք ծառերի մասին,թվարկում ենք ծառերի անվանումները, նշում են իրենց ծանոթ ծառերի անունները: Համացանցից ծառի կամ թփի մասին տեղեկույթ են դուրս գրում և տեղադրում բլոգում: Յուրաքաչյուը նկարում է իր աշնանային ծառը:

Ճամփորդության ընթացքը.

Սովորողները հետևում են, թե որքան ժամանակում Երևանից հասանք «Ջրվեժ» անտառապուրակ, դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները:

Քայլարշավ «Ջրվեժ» անտառապուրակում. Սովորողների հետ քայլում ենք անտառապուրակում, ուսումնասիրում ծառերը, թփերը։ Իրականացնելու ենք լուսանկարչական, նկարչական պլեներ, անհրաժեշտության դեպքում մաքրելու ենք շրջակա տարածքը, ձայնագրելու ենք ռադիո աշնան մասին:

Աշնանային ընթերցումներանտառում. Միասին ընթերցում ենք Համո Սահյան «Աշուն», Կոմիտաս « Աշնան օրեր»Հ. Թումանյանի «Տերևաթափ», «Աշուն» բանաստեղծությունները:

Ամփոփում. Սովորողներն իրենց բլոգներում տեղադրում են ճամփորդության մասին պատումները:

Ամփոփում՝

Աշնան դիտում Ձրվեժի անտառպուրակում

Սովորողների պատումները բլոգներում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s