Ժամանակահատվածը` դեկտեմբեր ամիս
Մասնակիցներ` 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակ` նախապատրաստում Ամանորին:
Խնդիրներ`
- Ծանոթանալ տարբեր երկրների ամանորյա ավանդույթներին
- Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
- զարգացնել սովորողի մոտ մաթեմատիկական մտածելակերպը
- Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
- Ստեղծել շնորհավորական բացիկներ
- Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
- Օրացույց, տարի, ամիս, շաբաթ, օր հասկացություններ (օրացույցի պատրաստում)
- Հորինել պատմություններ ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի մասին,մուտքագրել, նկարել, տեղադրել բլոգում
- Նամակներ գրել Ձմեռ պապիկին և ներկայացնել բլոգում
Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր
Տեխնոլոգիա և մաթեմատիկա
սովորողը երկրաչափական մարմիններից,ոչ պիտանի իրերից կստեղծի ամանորյա անսովոր խաղալիքներ, տոնածառ: Չափումներ, մմ, սմ, դմ, մ հասկացությունների իմացում և ամրապնդում: Օրացույցի պատրաստում:Դիմակների պատրաստում:
Նախատեսում ենք դիմակներով պար:
Տեխնոլոգիա`մակարոնե տոնածառ
Պատրաստում ենք ամանորյա խաղալիքներ
Խոհանոցային գոծունեություն`
համեղ ամանորյա թխվածքաբլիթների պատրաստում:
Բարեմաղթանքներ ռադիոնյութի տեսքով:
Արդյունք՝