Ես նախագիծ. խճանկարով ինքնանկար

«Ես» նախագծի շրջանակներում, սովորողները ինքնանկար են պատրաստում: Նախ սկզբից նկարում են իրենց, հետո գունավոր թղթերը մանր կտրտած՝ երկրաչափական պատկերներով կամ ուղղակի կտրտած՝ ստանում են դեմքը, աչքերը, քիթը, բերանը: Սկզբում սովորողները չէին ցանկանում իրենց դեմքին, ինչ-որ բան փակցնել, բայց հետո այնքան հավես էր երկրաչափական պատկերներով աշխատելը, որ խճանկարի նման հավաքեցին ինքնանկարը: